Թեմա - Գերիշխող դիրքի չարաշահման կարգավորման մոտեցումները ՀՀ-ում

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 3200 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 16

Բովանդակություն
Ներածություն
1. Գերիշխող դիրք հասկացությունը
2. Գերիշխող դիրքի չարաշահման կարգավորման մոտեցումները ՀՀ-ում (տնտեսական մրցակցության պաշտոն)
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների Խորհրդի կողմից 2000թ. հունվարի 25-ին Մոսկվայում ընդունած «Համաձայնեցված հակամենաշնորհային քաղաքականություն վարելու մասին» պայմանագիր:
2. Մ. Վ. Միքայելյան, Տնտեսական մրցակցության ե մենաշնորհների պետական կարգավորման հիմնահարցերը հայաստանի Հանրապետությունում, Երևան, «Զանգակ», 2005
3. www.competition.am
4. http://civilnet.am/2012/09/06

Հատված

Տնտեսական մրցակցության պաշտպանությունը շուկայական տնտեսություն ունեցող ցանկացած պետության կարևորագույն գործա¬ռույթներից է: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ որքան ամուր են երկրում մրցակցության հիմքերը, այնքան ավելի արդյունավետ են գործում ձեռնարկությունները, պաշտպանվում են սպառողների շահերը, ավելի լավ են գործում շուկայական ենթակառուցվածքները, բարձր է լինում զբաղվածության մակարդակը, ավելանում են տնտեսական աճի տեմպերը, խթաններ են ստեղծվում ինովացիոն գործընթացների և ինովացիաների արագ առևտրայնացման համար: Այս ամենը գիտակցելով՝ բազմաթիվ երկրներում ընդունվել են հակամենաշնորհային օրենսդրություններ, ստեղծվել են մրցակցությունը կարգավորող մարմիններ: Մեր հանրապետությունում մրցակցության խնդիրներով սկսեցին զբաղվել 1997 թ-ից, երբ ստեղծվեց էներգետիկայի հանձնաժողովը (ներկայիս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը), որը պետք է զբաղվեր համապատասխան բնական մենաշնորհի կարգավորմամբ: Այս ուղղությամբ հաջորդ քայլը եղավ 2000 թ. նոյեմբերի 6-ին «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ընդունումը, որի հիման վրա 2001 թ. հունվարի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծվեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

Պատվիրել այս աշխատանքը