Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2800 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 14
1. Բնակչության կենսամակարդակը և այն բնութագրող հիմնական ցուցանիշները
2. Նվազագույն սպառողական բյուջեի տեսակները և դրանց հաշվարկման մեթոդները
3. Բնակչության կենսամակարդակի և կյանքի որակի բարձրացման ուղիները
Եզրակացություն
2. ՀՀ վիճակագրական տարեգիրք 2016
3. ՀՀ սոցիալական վիճակը և աղքատությունը - վիճակագրական ժողովածու 2016
4. Социальная статистика. Под ред. Елисеевой И.И, 3-е изд., перераб. и доп. - М.: 2003. - 480 с.
5. www.armstat.am
Մարդկային զարգացման հայեցակարգում առանձնահատուկ և կարևոր տեղ ունի բնակչության կենսամակարդակը: Վերջին հաշվով, որքան բարձր է բնակչության կենսամակարդակը, այնքան, այլ հավաստ պայմաններում, մեծ են մարդկային զարգացման իրական հնարավորությունները: Բնակչության կենսամակարդակը հնարավոր չէ և քանակական, և որակական առումներով որևէ մեկ ցուցանիշով արտահայտել: Կենսամակարդակն իր ամենաընդհանուր բնութագրմամբ ոչ այլ ինչ է, քան բնակչության պահանջմունքների բավարարման որոշակի մակարդակ, կամ աստիճան, քանի որ ոչ մի հասարակարգում և ոչ մի երկրում հասարակության, մարդկանց բոլոր պահանջմունքները լրիվ բավարարվել չեն կարող: Այստեղից բխում է հիմնախնդրի լուծման սկզբունքային այն սթափ ու խելամիտ մոտեցումը, որ հասարակությունը չպետք է նպատակ դնի բնությունից ստացված սահմանափակ ռեսուրսները մինչև վերջ սպառելու, «քամելու» գնով անընդհատ առավելագույնի հասցնել իր անձնական սպառումը և բարեկեցությունը՝ անտեսելով ապագա սերունդների գոյատևելու և նույնպես բարեկեցիկ ապրելու տրամաբանական և բարոյական անհրաժեշտությունը և հիմնախնդիրները: Հասարակությունը չի կարող կուրորեն ամեն ինչ ենթարկել ամեն գնով կենսամակարդակի բարձրացնելու խնդրին: