Թեմա - Բնական պաշարները որպես տնտեսական գործոն և դրանց կառավարումը ՀՀ-ում

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2200 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 11

Բովանդակություն
Ներածություն
Բնական պաշարները որպես տնտեսական գործոն և դրանց կառավարումը ՀՀ-ում
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Մարուխյան Ա. Բնապահպանության հիմունքներ. - Երևան: Ճարտարագետ, 2006,
2. Ս. Մելքումյան, Բնապահպանության հիմունքներ, Երևան 2010թ.,
3. Ո. Մարուխյան, Էկոլոգիական մենեջմենթ, Երևան 2009թ.,
4. http://www.minenergy.am/

Հատված

Հայաստանի օրինակով հատկապես հստակ նկատվում է բնապահպանական և տնտեսական հիմնախնդիրների փոխկապվածությունը: Բացի այդ, Հայաստանի բնական միջավայրում ընթացող անցանկալի գործընթացները բացասաբար են ազդում քաղաքական, սոցիալական և մշակութային ոլորտների վրա` ուժեղացնելով առանձին գործոնների բացասական ազդեցությունը և առավել սրելով առկա հիմնախնդիրները: Միաժամանակ՝ տնտեսության զարգացման գործում առկա դժվարությունները, տնտեսական մեխանիզմների անկատար լինելը չեն նպաստում ընդերքի հարստությունների, ջրային, հողային, բուսական ու կենդանական պաշարների արդյունավետ, բանական օգտագործմանը: Այս ամենից ակնհայտ է դառնում զարգացման վերակողմնորոշման անհրաժեշտությունը՝ դեպի հավասարակշռված զարգացում:
Այս համատեքստում կարևորվում է բնական պաշարների կառավարման գործիքակազմի օգտագործումը տնտեսական գործընթացների զարգացման ընթացքում: Բնական պաշարների կառավարման առանձնահատկությունն այն է, որ նրա գործունեությունն ուղղված է լինում գործող ցուցանիշների՝ ըստ տարիների բարելավմանը, այսինքն՝ թույլատրվող նորմաների դեպի առաջընթաց փոփոխմանը...

Պատվիրել այս աշխատանքը