Թեմա - Բանկերի էությունը և տեսակները

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2400 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 12

Բովանդակություն
Ներածություն
1. Բանկերի էությունը և դերը
2. Առևտրային բանկերը և դրանց գործառույթները
3. Կենտրոնական բանկը և նրա ֆունկցիաները
4. Պետության դրամավարկային քաղաքականություն
Եզրակացություններ

Գրականության ցանկ
1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք
2. «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք
3. Աբգարյան Կ., Առևտրային բանկերի էությունն ու գործառույթները, Երևան, 2006:
4. Բաբայան Վ., Բանկային գործի հիմունքներ, Երևան, 2003:
5. Բադանյան Լ., Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Երևան, 2003:
6. Վարդանյան Մ. Ա., Բանկային գործ, բանկային մենեջմենթ, Երևան, 2004:
7. Банковские риски, Под. ред. И. О. Лаврушина, Н. И. Валенцевой, Москва, 2010.
8. Гамидов Г. Н., Банковское и кредитное дело, Москва: ЮНИТИ, Банки и биржи, 1994.

Հատված

Տնտեսական կյանքում վարկային հարաբերություններն իրականացվում են բանկային համակարգի միջոցով: Բանկերը այնպիսի տնտեսական կառույցներ են, որոնց հիմնական գործունեությունը ազատ դրամական միջոցների հավաքագրումն է, վարկերի տրամադրումը, դրամական հաշվարկների կատարումը, թղթադրամների և տարբեր արժեթղթերի թողարկումը: «Բանկ» տերմինը ծագել է իտալերեն «banca» բառից, որը նշանակում է դրամական սեղան, դրամափողի նստարան: Բանկերը ծագել և զարգացել են ապրանքա-դրամային հարաբերությունների պայմաններում: Սկզբնական շրջանում բանկերը կատարում էին միջնորդի դեր` վճարումների և վարկերի տրամադրելու համար: Ազատ դրամական միջոցների տերերի և դրանց նկատմամբ պահանջարկ ունեցողների միջև ձևավորվող ուղղակի հարաբերությունները հետզհետե ավելի էին բարդանում: Բանկերն սկսում են հավաքագրել դրամական կապիտալները, տարբեր ժամանակներով վարկեր տրամադրել առանձին մարդկանց: Դա էլ հենց նրանց կողմից միջնորդի դեր կատարելն է: Կապիտալիզմի ժամանակ բանկերը կապիտալիստական ձեռնարկություններ են, որոնք զբաղվում են դրամական կապիտալի առուծախով, ընդունում են ավանդներ և տալիս վարկ: Բանկերը ոչ միայն կենտրոնացնում են կապիտալիստների ազատ դրամական միջոցները, այլև կապիտալի են վերածում հասարակության բոլոր դասակարգերի դրամական խնայողությունները: Հետագայում բացի միջնորդի դեր կատարելուց բանկերն սկսում են իրականացնել նաև ավելի բարդ գործողություններ, ինչը հանգեցնում է բանկերի ֆունկցիաների ընդլայնմանը, և դրանք վեր են ածվում հատուկ ձեռնարկությունների: Վերջիններս շահույթ են ստանում արտադրության ընթացքում ստեղծված հավելյալ արդյունքի վերաբաշխման շնորհիվ: Այսպիսով, բանկերը կատարելով դրամական միջոցների վերաբաշխման գործողություն` կենտրոնացնում են ժամանակավորապես ազատ դրամական միջոցները: Այդ ճանապարհով էլ ձևավորվում են տնտեսության վարկավորման ֆոնդերը և իրականացվում կարճաժամկետ ու երկարաժամկետ վարկավորումները, ինչպես նաև բնակչության պահանջմունքների բավարարման համար սպառողական վարկերը:

Պատվիրել այս աշխատանքը