Թեմա - Արտահանման և ներմուծման գործարքների նախապատրաստում

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2400 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 12

Բովանդակություն
Ներածություն
1. Արտահանման գործարքների նախապատրաստում
2. Ներմուծման գործարքների նախապատրաստում
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. «ՀՀ և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենք, 2015թ.
2. «ՀՀ` «Եվրասիական Տնտեսական Միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիր
3. ՀՀ կառավարության, ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասինե N1524-Ն որոշում, 2014թ.

Հատված

Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրատնտեսական քաղաքականոււթյունը, ինչպես նշեցինք, ձևավորվել և իրականացվում է ազատական (լիբերալ) սկզբունքների հիման վրա: Ընդհանուր առմամբ, արտաքին առևտրատնտեսական քաղաքականության գլխավոր և նախապատվելի ուղղություններն են՝ համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի Հանրապետության ինտեգրումը, արտահանման խթանումը, ներդրումների ներգրավումը, արտաքին տնտեսական գործունեության զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը, առևտրային հաշվեկշռի բացասական մնացորդի կրճատումը, արտերկրների հետ միջպետական տնտեսական համագործակցության ընդլայնումը, արտաքին առեւտրատնտեսական գործունեության արդյունավետությունը բարձրացնող համապատասխան ենթակառուցվածքների զարգացումը և այլն:
Երկկողմ համագործակցության ոլորտում կարևորվում է գերակայությունների և երկրների այն նախապատվելի շրջանակի որոշումը, որոնց հետ հաստատված առևտրատնտեսական համագործակցության խորացումը և նոր ուղիների հաստատումը առավել նպաստավոր կլինի Հայաստանի Հանրապետության համար:
Աշխատանքներ են տարվում հանրապետության անմիջական հարևան՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ՝ սկսած եռակողմ համագործակցությունից մինչև կողմերի սուբյեկտների համար սահմանամերձ առևտրի կազմակերպման համար բարենպաստ միջավայրի ստեղծման ուղղությամբ:
Այսպիսով, դեպի զարգացում անցումն ապահովելու, ստեղծված իրավիճակում բեկում մտցնելու ՀՀ կառավարության ծրագրային խնդիրների շարքում արտաքին առևտրի ընդլայնումն ու խթանումը պետք է դիտվի՝ որպես հասարակության սոցիալական առաջընթացի իրական երաշխիք, մակրոտնտեսական կայունացման ու զարգացման բազային պարամետր:
Արտաքին առևտրի ընդլայնման ու խթանման ծրագրի մշակումն ու գործադրումը պահանջում է հետևյալ 3 հիմնախնդիրների լուծումը.
1. ՀՀ արտահանման ներուժի բացահայտումը: Արտահանման ներուժը պիտի ներառի ապրանքների ու ծառայությունների այն ցանկը, որը հիմնավորվելու է ՀՀ բացարձակ և հարաբերական առավելություննռրի գերակայություններով, դրանք իրացնելու հնարավորությունների և ուղիների նախանշումով /ըստ տեսականու, ծավալների ժամկետի, իրացման շուկաների գնահատումով և այլն/: Նշենք, որ հանրապետությունում այս ուղղությամբ որոշ աշխատանքներ տարվում են: Մասնավորապես, Զարգացման Հայկական Գործակալությունը իրականացնում է «Արտահանման ու զարգացման» ծրագիրը:
2. ՀՀ արտահանման ներուժի գործադրման խթանումը: Արտահանման գործընթացին ՀՀ կառավարության աջակցությունը պիտի ներառի ներուժի ինստիտուցիոնալ բարեփոխումներ և ռեսուրսային վերահսկում /ըստ ներազդման բոլոր հնարավոր լծակների ու մեխանիզմի մատնանշման՝ վարկային, հարկային, բանկային, արտոնագրային և այլն/: Ծրագրի մշակումից հետո անհրաժեշտ է ապահովել ծրագրի իրականացման նախադրյալները ստորև բերված խնդիրների ու միջոցառումների տեսքով:

Պատվիրել այս աշխատանքը