Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2800 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 14
Արտադրության կազմակերպման մեթոդները
Եզրակացություն
2. Лапигин Ю. Н. Теория организации. М., ИНФРА – М, 2007
3. Организация и планирование производства под ред. В. А Латенко, 2002
4. Рофе Л. А. Научная организация труда. М., МНК, 1998
5. Дафт Ричард Л. Менеджмент. СПб., 2001, էջ 84
«Արտադրության կազմակերպում» հասկացության բովանդակության համար նախ անհրաժեշտ է պարզաբանել «կազմակերպում» հասկացության իմաստը: Խնդիրը հետաքրքրել է տարբեր ժամանակների և տարբեր գիտությունների ներկայացուցիչներին, սակայն մինչև օրս դրա վերաբերյալ միասնական կարծիք չի ձևավորվել: Այդ պատճառով էլ դեռևս ամբողջությամբ չի գիտակցվում կազմակերպական գործընթացների հիմնարար դերն ու նշանակությունը հասարակության զարգացման գործում: Դրան որոշ չափով խանգարել են նաև մի լեզվից մյուսին անցնելիս «կազմակերպում» բառի կրած իմաստային փոփոխությունները: «Կազմակերպում» տերմինը ծագել է հուներեն organon բառից: Թե հուներենում և թե լատիներենում այդ բառերը դարձել են organ-e (կենդանական կամ բուսական օրգանիզմի մեկ կամ հաճախ մի քանի գործառույթ կատարող մաս) և organism (որոշակի օրգաններից, մասերից կազմված ցանկացած կենդանի էակ) բառերի հիմքը, որոնք էլ, իրենց հերթին` ուշ լատիներեն organizo (կուռ, կանոնավոր տեսք տալ, կարգի բերել) բառի հիմքը: Հետագայում լատիներենից հնդեվրոպական լեզվական ընտանիքի ռոմանական և սլավոնական լեզվախմբերին անցնելով` organize բառը ինչպես ուղղագրական, այնպես էլ իմաստային որոշակի փոփոխություններ է կրել: «Կազմակերպում» հասկացության մեջ, առաջին հերթին, ամրագրվում են համակարգի հարաշարժ վիճակին, այսինքն` ամբողջի մասերի գործունեությանը, վարքին և փոխգործունեությանը բնորոշ օրինաչափությունները: Ամենաընդհանուր ձևով կազմակերպումը կարելի է սահմանել որպես ամբողջի տարրերի կարգավորված վիճակ և նպատակահարմար ձևով դրանք վերակարգավորելու գործընթաց: