Թեմա - Արտադրության գործոնները

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 1800 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 9

Բովանդակություն
Ներածություն
1. Արտադրության կազմակերպման անհրաժեշտությունը
2. Ինչ արտադրել, ինչպես արտադրել, ում համար արտադրել
3. Արտադրության գործոնները, դրանց դասակարգումը և ֆունկցիոնալ կախվածությունը
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Գ.Ե.Կիրակոսյան «Տնտեսագիտության տեսություն» Ուսումնական ձեռնարկ, Երևան 2000
2. Մ.Ա.Գևորգյան «Տնտեսագիտության տեսություն», Երևան 1997
3. Ա.Մարկոսյան, Ռ.Սաֆարյան «Շուկայական տնտեսության հիմունքները» Երևան 2002
4. Փոլ Սամյուելսն, Ուիլյամ Նորդհաուս «Տնտեսագիտություն», Երևան 1997
5. Кэмпбелл Р., Макконнелл, Стенли Л. Брю «Экономикс»

Հատված

Արտադրության տեսության մեջ առանձնակի կարևորություն է տրվում ֆիրմաների արտադրական գործունեության հիմնախնդիրների քննարկմանը: Արտադրական գործունեության ընթացքում ձեռնարկությունները համակցում են, ծախսում են զանազան ռեսուրսներ և դրա շնորհիվ թողարկում շուկայում վաճառքի համար նախատեսված տարբեր բարիքներ: Սահմանափակ ռեսուրսներից նույնպես ստացվում է սահմանափակ արտադրանք: Այդ իրողության պարագայում շահույթի ձգտող ֆիրմաներին առաջադրող խնդիրներից մեկը ռեսուրսների օպտիմալ համակցումն է, և նրանք ծանրակշիռ պատճառներ ունեն ապահովելու ռեսուրսների խնայողաբար օգտագործումը և ծախսերի հնարավորին չափ նվազեցումը, այսինքն` ցուցաբերելու տնտեսող վարքագիծ: Նշենք, որ արտադրությունը նյութական բարիքների ստեղծման պրոցես է: Դա բնության նյութերի վերամշակումն է անմիջական սպառման և հետագայում արտադրության մեջ օգտագործելու համար: Հետևաբար արտադրությունը կյանքի հիմքն է` հասարակության զարգացման սնուցողը: Այն տնտեսական գործունեության սկիզբն է, որն ավարտվում է սպառման գործընթացով: Ինչպես առանձին բարիքների արտադրությունը, այնպես էլ ողջ տնտեսական գործունեությունը հենվում է տնտեսական ռեսուրսների օգտագործման վրա:

Պատվիրել այս աշխատանքը