Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 3200 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 16
Արտադրական ձեռնարկության էությունը, տնտեսավարման սկզբունքները և վարքագիծը
Եզրակացություն
2. Կիրակոսյան Գ. Ե., Տնտեսագիտության տեսություն, 2009
3. “Экономика” С.Фишер, Р.Дорнбуш, Р.Шмалензи Изд. “Дело”,Москва,1993
4. Грузинов В.П. Экономика предприятия, М., Банки и биржи, 1999
5. Скляренко В.К., Прудников В.М. Экономика предприятия, учебник, М., ИНФРА-М, 2005
Ձեռնարկությունը հասարակական արտադրության համակարգի սկզբնական օղակն է: Այն համակցում է նյութական, գիտատեխնիկական, աշխատանքային և մտավոր ռեսուրսները պահանջվող ծավալի, անվանացանկի և որակի արտադրանք թողարկելու կամ ծառայություններ մատուցելու, շուկայի պահանջը բավարարելու, շահույթ ստանալու և այն առավելագույնի հասցնելու, ինչպես նաև տնտեսական շատ այլ նպատակներ իրագործելու համար: Սակայն նշված ռեսուրսների ամեն մի համակցում չէ, որ կարող է ապահովել անհրաժեշտ արդյունքը: Պահանջվում է իրականացնել տնտեսական ռեսուրսների այնպիսի համակցում, որի դեպքում օգտագործվող ռեսուրսի յուրաքանչյուր միավորի հաշվով ձեռնարկությունը ստանա առավելագույն եկամուտ: Շուկայական հարաբերությունների պայմաններում ձեռնարկությունը ինքնուրույն է վճռում, թե ի՞նչ և որքա՞ն արտադրել, ե՞րբ, ու՞մ և ի՞նչ գնով վաճառել արտադրված արտադրանքը, ինչպե՞ս բաշխել ստացված եկամուտը, դրա ո՞ր մասը տրամադրել սեփական կարիքները հոգալու և ո՞րը` կուտակման համար: Ձեռնարկությունը սոցիալ-տնտեսական մի օրգանիզմ է, որը ստեղծվում է մեկ կամ մի քանի անձանց կողմից՝ արտադրանք թողարկելու կամ ծառայություններ մատուցելու, շուկայի պահանջը բավարարելու և շահույթ ստանալու նպատակով: