Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2800 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 14
1. Արժույթի տնօրինման նորմատիվները
2. Արժութային ռիսկի ազդեցության գնահատումը ՀՀ բանկերում
Եզրակացություն
2. В.В. Круглов, Основы международных валютнофинансовых и кредитных отнашений, 2007,
3. А.И. Гинзбург, М.В. Михейко, Рынок валют и ценных бумаг, 2005,
4. О.Ю. Свиридов, Международные валютно-кредитные и финансовые отнашения, 2001,
Բանկի կողմից Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց փաստացի պահուստավորված միջոցների հաշվառումը տարվում է բանկերի` Կենտրոնական բանկում ունեցած Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով թղթակցային (պարտադիր պահուստների) հաշվով` հիմք ընդունելով Կենտրոնական բանկից ստացված` տվյալ օրվա քաղվածքներում նշված հաշվի փաստացի մնացորդները: Բանկերն ինքնուրույն են տնօրինում, տիրապետում և օգտագործում պարտադիր պահուստների միջոցները:
Արտարժույթի տնօրինման նորմատիվի հաշվարկման նպատակով արտարժութային դիրքը սահմանված եղանակներով հաշվարկվող, բանկի արտարժույթով, ինչպես նաև արտարժութային ռիսկ պարունակող դրամային ակտիվների և պարտավորությունների միջև եղած տարբերությունն է: Դրամական ակտիվները կամ պարտավորությունները պարունակում են արտարժութային ռիսկ, երբ դրանց գծով ստացվելիք կամ վճարվելիք գումարների մեծությունները հաշվարկվում են արտարժույթի և/կամ արժութային զամբյուղի` դրամի նկատմամբ փոխարժեքի միջոցով և, հետևաբար, կարող են տատանվել վերջինիս փոփոխությամբ պայմանավորված: