Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 3200 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 16
1. Առևտրի կառավարման հիմնական գործառույթները
2. Առևտրական կազմակերպության գործունեության ռազմավարական պլանավորման՝ որպես կառավարման հիմնական գործառույթի առանձնահատկությունները
Եզրակացություն
2. Գ. Չատինյան, Առևտրի տնտեսագիտություն ուսումնական ձեռնարկ, Երևան 2014թ.
3. Научная организация труда и управления. М., Экономика, 1966
4. Мескон М., Альберт М., Хедоури Ф. Основы менеджмента. М., Дело, 2000
5. Экономика торгового предприятия, учеб (под. ред. проф Брагина, М 2009
Կառավարման գործառույթը կառավարման տեսության հիմնարար հասկացություններից է: Այն բնութագրվում է որպես կառավարվող համակարգի վրա կառավարող սուբյեկտի ներգործությունն ապահովող, անընդհատ կրկնվող գործողություն: Կառավարչական գործունեությունը բաղկացած է հաջորդաբար կրկնվող և փոխադարձաբար կապված գործողություններից, այսինքն՝ կառավարման գործառույթներից, որոնք կազմում են կառավարման գործընթացի կարևորագույն բաղադրամասը և արտահայտում են դրա էությունը:
Կառավարման գործառույթները դասակարգվում են ըստ տարբեր հատկանիշների: Կառավարման բովանդակության առումով ավելի ամբողջական է և ներկայումս մեծ մասամբ ընդունվում է հետևյալ դասակարգումը՝ պլանավորում /ներառյալ՝ կանխատեսումը/, կազմակերպում /ներառյալ՝ համաձայնեցումը, կարգադրումը/, շահադրդում, վերահսկողություն: