Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2800 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 14
1.Առևտուր սպառողների և արտադրողների միջև
2. Սպառողների և արտադրողների միջև առևտրի մեկնաբանությունները Էջվորտի սխեմայի միջոցով
Եզրակացություն
2. Ա. Արշակյան, Միկրոէկոնոմիկա, Երևան, «Տնտեսագետ» 2006,
3. Միկրոէկոնոմիկա, Մ. Մելքումյանի խմբագրությամբ, Երևան, «Տնտեսագետ», 2011,
4. Пиндайк Р., Пубенфельд Д., Микроэкономика,-М.: Дело, 2001,
5. Франк Р., Х., Микроэкономика и поведение,-М.: Инфра-М, 2000.
Մինչև սպառողների միջև առևտրի կամ փոխանակության անդրադառնալը անհրաժեշտ է պատկերացում կազմել, սպառման, առանձին ապրանքների գծով սպառողների կողմից օգտակարության պարզաբանմանը: Ապրանքների և ծառայությունների սպառման հիմքում ընկած է դրանց սպառողական արժեքը կամ մարդկանց պահանջմունքները բավարարելու ընդունակությունը: Օգտակարությունը սուբյեկտիվ կատեգորիա է, և դրանով է արտահայտվում սպառողի բավարարվածության չափը տվյալ բարիքների կամ ծառայությունների սպառումից, դրանով է բացատրվում այն փաստը, թե ինչու է տվյալ սպառողը նախապատվությունը տալիս այս կամ այն բարիքին: Որոշակի ժամանակահատվածում որևէ բարիքի սպառման արդյունքում ստացված բավարարվածության չափը ներկայացվում է ընդհանուր օգտակարության ցուցանիշի միջոցով: Բարիքի սահմանային օգտակարությունն ընդհանուր օգտակարության փոփոխությունն է, որ ստանում է սպառողն ամեն հաջորդ միավոր բարիքի սպառումից: Համաձայն նվազող սահմանային օգտակարության օրենքի` այլ հավասար պայմաններում, ամեն հաջորդ միավոր սպառված բարիքն ավելացնում է ընդհանուր օգտակարությունը, բայց ավելի քիչ, քան նախորդը: Յուրաքանչյուր սպառող ձգտում է ստանալ մաքսիմալ օգտակարություն` սահմանափակ եկամտի և բարիքների շուկայական գների տվյալ մակարդակի պայմաններում: