Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2800 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 14
1. Աշխատատեղերի բնորոշումը և դրանց կազմակերպման տնտեսագիտական նշանակությունը
2. Աշխատատեղերի նախագծումը, մասնագիտացումը և հագեցվածությունը
3. Աշխատատեղերի սպասարկման կազմակերպման կատարելագործումը
2. Фабрицио Т.,Тэппинг Д., 5S для офиса: как организовать эффективное рабочее место, 2008:
3. Рыжкин И., Организация рабочего места, 2011,
http://www.leanzone.ru/index.php?option=com_content&view=article&id=390:organizatsiya-rabochego-mesta&catid=38:2008-12-05-13-09-39&Itemid=90
Աշխատողների կողմից արտադրական առաջադրանքի կատարումը տեղի է ունենում որոշակի պայմաններում, որոնք բնութագրվում են արտադրական գործընթացի, արտադրության միջոցների, արտադրական կազմակերպության կառավարման կազմակերպական կառուցվածքի և տվյալ կոլեկտիվի առանձնահատկություններով: Նշված պայմաններից է կախված ինչպես մարդկային էներգիայի ծախսը, այնպես էլ աշխատանքի արտադրողականության հնարավոր աճը: Աշխատանքների միևնույն ծավալի իրականացման համար մարդկային էներգիայի ծախսը կարող է լինել տարբեր, եթե աշխատանքները կատարվում են տարբեր պայմաններում: Դրանք հանդես են գալիս որպես «նյութական պայմաններ, որտեղ իրականացվում է աշխատանքը»: Նմանօրինակ բնութագրումը բնորոշ է «աշխատանքի պայմաններ» տնտեսական հասկացությանը, սակայն բավարար չէ աշխատանքի պայմանների բարելավման ուղիները սահմանելու և նախագծելու տեսանկյունից: Աշխատանքի պայմանները բնութագրում են աշխատանքի իրականացման ժամանակ աշխատողի կյանքի համար անհրաժեշտ պայմանների ամբողջությունը (տարածք, միջավայր, լուսավորվածություն, աղմուկ և այլն), ինչպես նաև բոլոր այն միջոցները, որոնք մարդուն պաշտպանում են առողջության համար վտանգավոր և վնասակար պայմանների ազդեցությունից: