Թեմա - Աշխատանքի արտադրողականության աճի գործոններ

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2200 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 11

Բովանդակություն
Ներածություն
1. Աշխատանքի արտադրողականությունը` որպես արտադրության արդյունավետությունը բնութագրող ցուցանիշ և դրա աճի սոցիալ-տնտեսական նշանակությունը
2. Աշխատանքի արտադրողականության աճի գործոնները
Եզրակացություններ

Գրականության ցանկ
1. Գրիգորյան, Սամվելյան – Աշխատանքի արտադրողականության հասկացությունը և չափման մեթոդները: Դասախոսություններ, Երևան, 2006թ.:
2. Էվինյան - Ձեռնարկության էկոնոմիկա, Երևան, 2007:
3. Պողոսյան Ս., Աշխատանքի տնտեսագիտություն, Երևան 2004:
4. Экономика труда. Л.И.Жуков, Р. Р. Погосян. Ереван 1983:

Հատված

Արտադրության արդյունավետության կարևոր ցուցանիշ է հանդիսանում աշխատանքի արտադրողականությունը, որն արտադրության համար ունի սոցիալ-տնտեսական կարևոր նշանակություն: Անհատական արտադրողականությունը որոշվում է միայն կենդանի աշխատանքի, իսկ հասարակականը` կենդանի և առարկայացած ամբողջ աշխատանքի ծախսումներով: Աշխատանքի արտադրողականության աճը արտադրության մասշտաբներն ընդլայնելու, ազգային հարստությունը մեծացնելու և բնակչության բարեկեցությունը բարձրացնելու գլխավոր պայմանն է: Հայտնի է, որ արտադրանքի ծավալի աճը ձեռք է բերվում աշխատողների թվաքանակի ավելացման և աշխատանքի արտադրողականության բարձրացման ճանապարհով: Գործնականում այդ 2 ուղիներն էլ օգտագործվում են սակայն վճռական դերը պատկանում է արտադրողականության բարձրացմանը: Աշխատանքի արտադրողականության աճից կախված են ոչ միայն արտադրության ընդլայնման հնարավորությունները, այլև դրա որակական ցուցանիշների բարելավումը: Արտադրողականության աճը հանգեցնում է կենդանի և առարկայացած աշխատանքի տնտեսմանը, արտադրության ծախսերի նվազեցմանը և եկամտաբերության բարձրացմանը: Արտադրանքի միավորին բաժին ընկնող աշխատավարձի կրճատման հետևանքով աշխատանքի արտադրողականությունը ազդում է արտադրանքի ինքնարժեքի վրա: Վերջապես աշխատանքի արտադրողականության աճը նպաստում է աշխատանքի պայմանների բարելավմանը, ինչն ունի երկակի նշանակություն, քանի որ պահպանվում են աշխատողների ուժերն ու առողջությունը, իսկ դա էլ ավելի է բարձրացնում աշխատանքի արտադրողականությունը:

Պատվիրել այս աշխատանքը