Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2000 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 10
Աշխատակցի` որպես անհատի գնահատումը
Եզրակացություն
2. Յ. Սուվարյան «Մենեջմենթի հիմունքներ» Ե. 1999:
Կազմակերպության գործունեության որոշիչ գործոնը մարդկային ռեսուրսներն են: Թե՛ կառավարողները, թե՛ կառավարվողները մարդիկ են, որոնց թիվը, մասնագիտական հատկանիշները, ֆիզիկական ու մտավոր ունակությունները կազմում են սոցիոտեխնիկական համակարգի սոցիալական բաղադրիչները: Դրանց զուգակցումը նույն ենթահամակարգի տեխնիկական բաղադրիչների հետ ստեղծում է այն արտադրական միջավայրը, որը պայմանավորում է տնտեսական գործունեության արդյունքները: Ակնհայտ է, որ առաջադիմական տեխնոլոգիան անպայմանորեն ենթադրում է համապատասխան բարձրորակ աշխատուժ, ակտիվ մոտիվացիոն մեխանիզմ: Ահա թե ինչու, յուրաքանչյուր կազմակերպության համար առանձնակի կարևորություն ունեն աշխատողների մասնագիտական որակավորման մակարդակը, դրա բարձրացման հնարավորությունների օգտագործումը կրթական համակարգի տարբեր օղակների /ստաժավորման, որակավորման բարձրացման, մագիստրատուրայի և այլնի/ միջոցով, մոտիվացիոն արդյունավետ համակարգի կիրառումը, աշխատողների հոսունության կրճատումը, ստեղծարար աշխատանքային մթնոլորտի ստեղծումը, որի համար կարևորվում է աշխատակցի` որպես անհատի գնահատումը: