Թեմա - Քուվեյթի հայ համայնքը

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 3400 դրամ

Առարկա - Պատմություն, պետության և իրավունքի տեսություն

Էջեր - 17

Գրականության ցանկ
1. Նիկոլայ Հովհաննիսյան «Արաբական երկրների պատմություն III» Երևան 2006,
2. Նիկոլայ Հովհաննիսյան «Արաբական երկրների պատմություն IV» Երևան 2007,
3. Ռուբեն Կարապետյան «Արաբական երկրների պատմություն» Երևան 2005,
4. Ծոցի արաբական երկրների Հայ համայնքները, Արդի հիմնախնդիրները, Լ. Հարությունյան, Ա. Փաշայան, Երևան 2012, էջ 10-22:
5. On 04 November 2009, President of Armenia Serzh Sargsyan Arrived on a Two-Day State Visit to the State of Kuwait,
http://www.azad-hye.net/news/viewnews.asp?newsId=521aask42
6. President Serzh Sargsyan in Kuwait, 6 November, 2009,
http://www.azad-hye.net/news/viewnews.asp?newsId=521aask42

Հատված

Աշխարհասփյուռ հայ գաղթավայրերի պատմությունը հայ ժողովրդի պատմության անքակտելի մասն է: Պատմական մեծ անցյալ ունեցող որոշ ժողովուրդների առանձին հատվածներ տնտեսական, ռազմական, քաղաքական և այլ պատճառներով հարկադրված գաղթել են հայրենիքից և հանգրվանել օտար երկրներում: Հայ ժողովուրդը պատմական հարուստ անցյալ ունեցող այն սակավաթիվ ժողովուրդներից է, որը դժբախտաբար դարեր շարունակ կրել է արտագաղթի ծանրությունը. Այդպես աշխարհի տարբեր երկրներում առաջացել են հայկական գաղութներ, որոնցից շատերը աշխույժ կյանք են ունեցել և գոյատևել դարեր շարունակ:
Քուվեյթում 1950-ականների կեսերից, երբ հայերի թիվն անցավ 1000-ը, սկսեցին կազմավորվել առաջին համայնքային կառույցները: Հայ համայնքը Քուվեյթում ապրել է վերելքի և վայրէջքի փուլեր: 20-րդ դարի 50-ական թվականների կեսերին աշխատանք գտնելու նպատակով Սիրիայից, Իրաքից, Լիբանանից, Պաղեստինից, Հորդանանից եւ Իրանից Քուվեյթ տեղափոխվեցին բազմաթիվ հայեր: Ժամանակի ընթացքում Քուվեյթում ձևավորվեց լավ կազմակերպված համայնք:
Քուվեյթի բնակչության թիվը 2.5 մլն է ¥2006թ.¤: Բնակչության 90 %-ն արաբներ են, բայց նրանց միայն 45%-ն է բնիկ քուվեյթցի: Մյուսները Հորդանանից, Իրաքից, Լիբանանից, Եմենից, Ե•իպտոսից, Սուդանից և արաբական մյուս երկրներից ներ•աղթածներ են: Շատ են պաղեստինցի փախստականները ¥մոտ 300 հազար¤:
1992թ. Քուվեյթը ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, իսկ 1994թ. Հուլիսին վերջիններիս միջեւ ստորագրվեց հուշագիր՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։ Քուվեյթի եւ Հայաստանի միջեւ այստարիների ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։ 2003 թ. Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ ստորագրվեց հուշագիր քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին։
Բարձր մակարդակով բանակցությունների ավարտից հետո նախագահ Սերժ Սարգսյանն ու Քուվեյթի առաջնորդը ներկա գտնվեցին գյուղատնտեսության, կրթության, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության, ինչպես նաեւ եկա-մուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին միջկառավարական համաձայնագրերի ստորագրման պաշտոնական արարողու-թյանը:
Քուվեյթի հայհամայնքը, որի թվաքանակը նախքան Ծոցի 2-րդ ճգնաժամը (1990-1991 թթ.) տարբեր տվյալներով 10-13.000 էր։ Քուվեյթի հայհամայնքի ձեւավորումը խոսում էր սփյուռքահայության շրջանում մի նոր երեւույթի՝ ներարաբական տեղաշարժերի մասին։ Մինչեւ Ծոցի 2-րդ ճգնաժամը Քուվեյթի հայհամայնքն արդեն իսկ աչքի էր ընկնում իր կազմակերպվածությամբ։
Ներկայումս Քուվեյթում բնակվում է շուրջ 5000 հայ: Գործում են` մեկ կիրակնօրյա դպրոց (հիմնադրվել է 1958թ.) և Հայ ազգային վարժարանը (հիմնադրվել է 1961 թ. հայ-արաբական դպրոցի հենքի վրա), ինչպես նաև ՀՄԸՄ-ի և ՀՕՄ-ի մասնաճյուղերը: Բավականին մեծ հաջողություններ է արձանագրել շուրջ մեկ տարվա պատմություն ունեցող «Շաքե» պարախումբը: Գործում է նաև ՀՅԴ-ի առանձնացված հանձնախումբը «ոչ պաշտոնական», որը բավականին ազդեցիկ կառույց է ազգային կյանքում:
Քուվեյթի հայ համայնքի ազգային-եկեղեցական կյանքը կազմակերպում է Թեմական խորհրդի կողմից նշանակվող Ազգային վարչությունը:

Պատվիրել այս աշխատանքը