Թեմա - Սեֆյան բանակ

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 5400 դրամ

Առարկա - Պատմություն, պետության և իրավունքի տեսություն

Էջեր - 27

Բովանդակություն
Ներածություն
1.Սեֆյան պետությունը 16-րդ դ.
2. Սեֆյան բանակը Իսմաիլ 1-ինի օրոք
3. Շահ Աբբասի բարեփոխումները և Սեֆյան բանակի ձևափոխումը
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Ализаде А. А., Земельная политика ильханов в Азербайджане (XIII-XIVвв.), /“Труды Института истории АН Азерб. ССР”/, Т. 1, 1941.
2. Арутюнян Б. М. Крупное монастырское хозяйство в Армении в XVII-XVIII вв. Ереван, 1940.
3. Бартолд В. В. Улугбек и его время, Сочинения, Т. 7-9, М., 1963-1977.
4. Бартольд В. В., К вопросу о феодализме в Иране, Сочинения, Т. 7-9, М., 1963-1977.
5. Беленицкий А. К истории феодального землевладения в Иране, “Вопросы истории”, N 8-9, 1946.
6. Беляев Е. А. Мусульманское сектанство, Москва, 1957.
7. Бидлиси Шараф-хан Шамсаддин Шараф-наме, перев. и примеч. Е. И. Васильевой, Т. 1, М., 1976.
8. Гольдциер И. Ислам, пер. И. Крачковского. Изд. ГРВЛ., Москва, 1979 (ротапринт издания 1911).

Հատված

Ատրպատականում կզլբաշների համառ պայքարի հետևանքով 16-րդ դ. սկզբին հիմնվում է Սեֆյան (Կզլբաշների) պետությունը: Սակայն Սեֆյաններն այդքանով չեն սահմանափակվում: Բացի Ատրպատականից, 1501-1502թթ. ընթացքում Սեֆյաններն իրենց իշխանությունը տարածում են Հայաստանում (այդ թվում` Ղարաբաղում), 1502-1504թթ. Արևմտյան Իրանը, 1508թ. Միջագետքը, 1510թ. Արևելյան Իրանը Խորասանի հետ` մինչև Բալխ և Քաբուլ: Սեֆյանները ցանկանում էին նաև իրենց իշխանությունը տարածել Փոքր Ասիայում, սակայն Օսմանյան կայսրության սուլթան Սելիմ 1-ինի ռազմարշավը և 1514թ. Չալդրանի ճակատամարտում կրած պարտությունը նրանց ետ պահեց այդ նկրտումներից:
Սեֆյանների պետության պետական կառուցվածքը Իսմայիլի օրոք դեռևս ձևավորման փուլում էր: Այս շրջանում դեռևս չկար այնպիսի բարդ և ճյուղավորված պետական ապարատ, ինչպիսին էր Աբբաս1-ինի և նրա ժառանգների օրոք: Ըստ Ռ. Մ. Սավորիի համաձայն` Իսմայիլի օրոք պետական բարձրաստիճան պաշտոնյաներն էին հանդիսանում վեքիլը, ամիր ալ-օմար, կուրչիբաշին, վեզիրը և սադրը: Տարբեր հաստատությունների և պետական անձանց միջև գործառույթները դեռևս կարգավորված և հստակեցված չէին: Իսմայիլ 1-ինի օրոք պետության երկրորդ դեմքը հանդիսանում էր վեքիլը (փոխարքան): Շահը Իսմայիլ 1-ի օրոք երկրի և՜ աշխարհիկ կառավարիչն էր, և՜ «մորշիդ-ե քամելը»` բացարձակ` գերագույն հոգևոր առաջնորդը: ՈՒստի վեքիլը փոխարքան էր և՜ կրոնական գործերում, և՜ աշխարհիկ: Ժամանակի ընթացքում վեքիլի պաշտոնն իր հոգևոր գործերի առումով գործառույթները թուլացնում է, իսկ Աբբասի օրոք ընդհանրապես այս պաժտոնի մասին չի խոսվում: Էմիր ալ-օմարը (էմիրների էմիրը) հավանաբար կզլբաշյան ցեղային զորամիավորումների գլխավոր հրամանատարն է եղել: Էմիր ալ-օլումի պաշոնը պատկանում էր բացառապես կզլբաշների առանձնաշնորհը: Կուրչիբաշին (կուրչիների առաջնորդը), ըստ Վ. Ֆ. Մինորսկու, յուրատեսակ պաժտպանության նախարար էր կանոնավոր բանակի բացակայության պայմաններում: Կուրչիները ցեղային նետաձիգների հեծյալ զորախմբավորումներն էին: Քաղաքացիական գերագույն պաշտոնը վեզիրն էր, սակայն վեքիլի առկայության պարագայում վեզիրի իշխանությունը սահմանափակվում էր: Եվ, վերջապես, գլխավոր հոգևոր պաշտոնը սադրն էր, որի նպատակը սկզբում շիաներին հովանավորելն էր և սունիներին ու ծայրահեղական շիաներին հետապնդելը:
Սեֆյան պետության հիմնադրման հենց սկզբից ևեթ իսլամի շիա ուղղությունը հայտարարվում է երկրի պետական կրոն: Շիիզմը ոչ միայն կզլբաշների իշխանությունը նվաճելու հիմնավորման միջոցն էր, այլ նաև մի զենք էր Սեֆյանների ձեռքում քաղաքական հակառակորդների դեմ պայարելու: Դա էր պատճառը, որ նրանք ամեն ինչ անում էին շիիզմի համատարած հաստատման համար: Ինչպես հայտնում է Իսմայիլ 1-ինի անանուն հեղինակը, նվաճելով Թավրիզը, շահ Իսմայիլը կարգադրում է քաղաքային մզկիթներում խութբու կարդալ ի հիշատակ 12 իմամների և հասարակայնորեն անիծել առաջին երեք խալիֆներին` Աբուբեքրին, Օմար և Օսմանին: Թավրիզի բնակչությանը տրված էր ընտրություն. կաԲմ ընդունել շիիզմը, կաԲմ մահ: Քաղաքային ազնվականությունը փորձում էր ժողովրդական ընդվզումները կասեցնելու նպատակով ետ պահել շահին այդ գաղափարից, քանի որ քաղաքի բնակչության 2/3-ը սունի մուսուլմաններ էին: Սակայն Իսմայիլի կարգադրությունը անփոփոխ մնաց: Եվ դա հասկանալի է, քանի որ անկախ ամեն ինչից Իսմայիլի կրոնական քաղաքականության հիմքում քաղաքական շահեր էին ընկած: Եվ ի զուր չէ, որ այդ ժամանակ լիակատար համոզմամբ կզլբաշների համար սունիները դիտարկվում էին ինչպես ներքին թշնամիների` Շիրվանշահների արքայատոհմի և Ակ-Կոյունլուների կողմնակիցներ, այնպես էլ արտաքին թշնամիների` Օսմանյան Թուրքիայի և Շեյբանյանների պետության:
Հարկ է նշել, որ բազմաթիվ ուսումնասիրողների մոտ տարաձայնություններ կան Սեֆյան պետության անվան հետ կապված: Բանն այն է, որ մի շարք ուսումնասիրողներ (հատկապես արևմտաեվրոպական արևելագետներ) Սեֆյանների պետությունն անվանում են Իրան և ի դեմս նրա տեսնում պարսկական ազգային պետության: Մենք դեմ ենք Սեֆյանների պետության սկզբնական փուլում այն Իրան անվանելուն և որպես պարսկական պետություն բնութագրելը, քանի որ նախ պետության կազմավորումն իրականացվել է թյուրք-թուրքմենական ցեղերի` կզլբաշների օգնությամբ, ապա մինչև 17-րդ դ. սկիզբն այս պետության կառավարող շրջանակներում իրանական գործոնն էական կշիռ չուներ: Կզլբաշների պետության մեջ այդ ժամանակաշրջանում մտնում էր ոչ միայն Իրանը, այլ նաև Աղվանքը, Հայաստանը, Արևելյան Վրաստանը, Դաղեստանի մի մասը, Արևելյան Քուրդստանը, թուրքմենստանի և Աֆղանստանի մի մասը: ՈՒստի ճիշտ ենք համարում մինչ 17-րդ դ. այս պետության մասին խոսելիս կիրառել Սեֆյան կամ Կզլբաշների պետություն տերմինը, իսկ 17-րդ դ. հետո կիրառելի համարել նաև Սեֆյան Իրան կամ պարզապես Իրան տերմինները:

Պատվիրել այս աշխատանքը