Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 4600 դրամ
Առարկա - Պատմություն, պետության և իրավունքի տեսություն
Էջեր - 23
2. Պատմականորեն ստեղծված և ձևավորված վարչական շրջանները
3. Երևան քաղաքի վարչական շրջանների առանձնացումը
4. Վարչական շրջանների հայրենագիտական բնութագիրը
Եզրակացություն
2.«Երևան» ժողովածու. Երևան. 2010
3.Ս. Մելքումյան. ՀՀ և ԼՂՀ տնտեսական աշխարհագրություն. Ե., 2004
4.Մ. Մանասյան. ՀՀ տարաբնակեցման համակարգը. Ե., 2005
5.Երևան քաղաք սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր. Եր., 2010
6.http://www.yerevan.am/am/our-city/
Երևանը գտնվում է ծովի մակարդակից 850-ից մինչև 1300 մետր բարձրության վրա՝ Արաքսի վտակ Հրազդանի ափին, Արարատյան դաշտի հյուսիս-արևելյան մասում։ Երևանի կլիմային բնորոշ են տաք, չոր ամառներ և համեմատաբար կարճ, բայց ցուրտ ձմեռներ։
Մայրաքաղաք Երևանը գտնվում է Արարատյան դաշտի հյուսիսարևելյան մասում՝ հյուսիսային լայնության 40 04-40 14 և արևելյան երկայնության 44 23-44 37 միջև՝ չորրորդ ժամային և երիտասարդ հրաբխային ու նստվածքային ապարներից կազմված 7-8-բալլանոց սեյսմիկ գոտիներում։ Առավելագույն երկարությունը հյուսիսից հարավ 19,7 կմ է, արևմուտքից արևելք՝ 19,1 կմ։
Երևանը ժամանակին մտել է Այրարատ նահանգի Կոտայք գավառի մեջ։ Սահմանակից է ՀՀ Արագածոտնի, Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերին։
Քաղաքն ունի ամֆիթատրոնի տեսք. ներքևում քաղաքի կենտրոնն է, իսկ թաղամասերը բարձրանում են լանջերն ի վեր։ Ամենացածր կետերը հարավում են՝ Շենգավիթ ու Մալաթիա–Սեբաստիա համայնքներում։ Ամենաբարձր տեղադրությունն ունեն Ավան և Նոր Նորք համայնքները։ Հանրապետության հրապարակը գտնվում է ուղիղ 1000 մետր բարձրության վրա։
Երևանը, ինչպես և ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, գտնվում է Գրինվիչի զուգահեռականից արևելք՝ չորրորդ ժամային գոտում։ Դա նշանակում է, որ երբ Երևանում ժամը 12.00–ն է, կեսօր, ապա Լոնդոնում առավոտյան 08.00 է, Սիդնեյում՝ երեկոյան 19.00, իսկ Լոս Անջելեսում կեսգիշեր է՝ 01.00։
Մինչև 2011 թվականը Հայաստանն անցնում էր ամառային և ձմեռային ժամային հերթափոխի. մարտի վերջին կիրակի օրը ժամացույցի սլաքները մեկ ժամ առաջ էին տրվում, իսկ հոկտեմբերի վերջին կիրակի օրը ձմեռային ժամանակը վերականգնվում էր՝ ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ տալով։ 2012 թվականից Երևանի ժամանակը նմանեցվել է Մոսկվայի ժամանակին և դարձել է անփոփոխ ՀՀ համապատասխան օրենքի փոփոխությամբ։
Երևան քաղաքի` որպես համայնքի մյուս կարևոր առանձնահատկությունը վերաբերում է ներքին վարչատարածքային կառուցվածքին. բաժանված է 12 վարչական շրջանների։
Երևանն արդեն 2796 տարեկան է:
Մ.թ.ա 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհի Վանա լճի ավազանում առաջանում է Վանի հայկական (Արարատյան) թագավորությունը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր:
Արգիշտի Ա արքան իր տիրակալության 5-րդ տարում` մ.թ.ա. 782թ., հիմնադրում է Էրեբունի ամրոց-քաղաքը` ներկայիս Երևանը, որը դառնում է երկրի վարչատնտեսական կարևորագույն կենտրոններից մեկը: Էրեբունու հիմնադրման տարեթիվը ստույգ հայտնի է մեզ հասած սեպագիր արձանագրությունից.
«Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտին` Մենուայի որդին, ասում է. այս հզոր ամրոցը կառուցեցի, սահմանեցի Էրեբունի անունը Բիայնիլի երկրի հզորության համար, ի սարսափ թշնամական երկրների: Արգիշտին ասում է. հողը ամայի էր, հզոր գործեր ես այնտեղ կատարեցի Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտի` Մենուայի որդի, թագավոր հզոր, թագավոր Բիայնիլի երկրի, տերը Տուշպա քաղաքի»:
Մեր մայրաքաղաքի անունը գալիս է դեռևս ուրարտական շրջանից` Էրեբունուց: Ուրարտագիտությունից հայտնի է, որ ուրարտերեն «Բ» հնչյունը հայերենում հնչում է «Վ»: Այստեղից էլ Էրեբունի անունը ձևափոխվել է և դարձել Երևան: Երևանը գտնվում է Արարատյան դաշտի եզրին, Հրազդան գետի երկու ափերին` ծովի մակերևույթից 900-1200 մետր բարձրության վրա: Քաղաքի կլիման խիստ ցամաքային է` շոգ ու չոր ամառ և համեմատաբար խստաշունչ ձմեռ:
Քաղաքը վարչական սահմանով հարում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերին: