Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2200 դրամ
Առարկա - ՄիկրոԷկոնոմիկա
Էջեր - 11
2. Հ. Բ. Ղուշչյան, Գ. Ա. Ավագյան Մակրոտնտեսական կարգավորում Երևան 2008թ.:
Ազգային խնայողություններն անվանում ենք նաև փոխառու միջոցների առաջարկ, իսկ ներդրումները` փոխառու միջոցների պահանջարկ: Վերջինս կախված է իրական տոկոսադրույքից, որը հանդես է գալիս որպես փոխառու միջոցների գին:
Տոկոսադրույքը փոփոխվում է այնպես, որ փոխառու միջոցների պահանջարկը հավասարվի դրանց առաջարկին: Հավասարակշռված տոկոսադրույքի պայմաններում ներդրումները հավասար են խնայողություններին, կամ փոխառու միջոցների պահանջարկը հավասար է դրանց առաջարկին:
Հարկաբյուջետային քաղաքականությունը ազդում է ամբողջական պահանջարկի, ազգային խնայողությունների, դրանով` ներդրումների և հավասարակշռված տոկոսադրույքի վրա:
Ենթադրենք` պետությունը իրականացնում է խթանող հարկաբյուջետային քաղաքականություն և ավելացնում է պետական ծախսերը G չափով: Ակնթարթորեն պահանջարկը ապրանքների և ծառայությունների նկատմամբ ավելանում է G-ով: Սակայն, քանի որ արտադրանքի թողարկման ծավալը կայուն է, ապա պետության ծախսերի ավելացումը պետք է իրականանա պահանջարկի որևէ այլ տարրի կրճատման հաշվին: Քանի որ (Y-T) տնօրինվող եկամուտը անփոփոխ է, ապա C-ն նույնպես անփոփոխ է, ուրեմն պետք է կրճատվեն ներդրումները G չափով: Ներդրումները կկրճատվեն, եթե տոկոսադրույքը բարձրանա:
Հետևաբար, պետական ծախսերի ավելացումը հանգեցնում է պետական խնայողությունների, ապա նաև` ազգային խնայողությունների կրճատման, տոկոսադրույքը ֆինանսական շուկայում բարձրանում է, և ներդրումները կրճատվում են: Արդյունքում` պետական ծախսերը դուրս են մղում ներդրումները: