Թեմա - Ռուսաստանի հարաբերությունները Մերձբալթյան պետությունների հետ հետխորհրդային շրջանում

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 5800 դրամ

Առարկա - Միջազգային հարաբերություններ

Էջեր - 29

Բովանդակություն
Ներածություն
1. Անկախ պետականության կայացման պատմությունը Մերձբալթյան պետություններում
2. Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները Մերձբալթյան պետությունների հետ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո (1991 թ-ից առ այսօր)
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Блейере Д., «История Латвии XX век», Рига, 2005.
2. Воротников В., «Концепции и приоритеты внешней политики Латвии, Литвы и Эстонии в 2004 – 2012 гг.», Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук, М., 2014.
3. Ильмярв М., «Безмолвная капитуляция; Внешняя политика Эстонии, Латвии и Литвы между двумя войнами войнами и утрата независимости (с середины 1920-х годов до анексии в 1940)», М., 2012.
4. Мельтюхов М., «Советско-польские войны: военно-политическое противостояние. 1918 – 1939 гг.», М., 2001.
5. Орлов А., «Пособие по истории Отечества для поступающих в ВУЗы», М., 2005.
6. Поляк Г., «Всемирная история», М., 1997.

Հատված

Առաջին հերթին, այն ինչ պետք է հիշել, որպես այդպիսին, Մերձբալթյան միասնական տարածաշրջան գոյություն չունի: Ժամանակակից Մերձբալթյան երեք հանրապետույուններից (Լատվիա, Լիտվա և Էստոնիա) ամենաարևմտյանը՝ Լիտվան, ստեղծվել էր որպես մարիոնետային պետություն Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում (1918 թ. փետրվարի 16) գերմանացի զավթիչների կողմից: Այս կվազի-պետության ստեղծման շարժառիթն այդքան էլ պարզ չէր, սակայն ամենայն հավանականությամբ, գերմանացիները նպատակ ունեին օգտագործել լիտվացիներին լեհերի դեմ: Էստոնիայի անկախությունը հռչակվեց գերմանական հարձակման քաոսային պայմաններում (1918 թ. փետրվար), երբ գերմանական զորքրը գրավեցին Ռևելը (Տալլին) և Էստոնիայի անկախության հռչակումից (1918 թ. փետրվարի 24) ընդամենը մեկ օր անց երկիրն անցավ Գերմանիայի վերահսկողության ներքո:
Ժամանակակից Էստոնիայի և հատկապես Լիտվայի տարածքներն այս ժամանակահատվածում (XX դարի սկզբին) հարաբերական առումով թույլ զարգացած էին: Այստեղ ինչպես ռուսները, այնպես էլ գերմանացիները կարող էին կամակատար պետություն ստեղծել: Մերձբալթյան տարածաշրջանի տնտեսական և ինչ-որ տեղ նաև քաղաքական կենտրոնը Ռիգա քաղաքն էր, որը ներկայումս հանդիսանում է Լատվիայի մայրաքաղաքը: Գերմանացիների համար Ռիգան առաջին հերթին համարվում էր գերմանական քաղաք, իսկ Ռուսաստանի համար՝ կայսրության կարևորագույն նավահանգիստներից մեկը հյուսիսարևմտյան սահմաններին: Այդ իսկ պատճառով, Լատվիայի նկատմամբ հարաբերություններն այդքան էլ հարթ չէին ընթանում:

Պատվիրել այս աշխատանքը