Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 5200 դրամ
Առարկա - Միջազգային հարաբերություններ
Էջեր - 26
1. Հույն-թուրքական հարաբերությունները XX դարի կեսերին
2. Կիպրոսյան հիմնախնդիրը և Էգեյան հարցը հույն-թուրքական հարաբերությունների համատեքստում
3. Հույն-թուրքական հարաբերությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում
Եզրակացություն
2. Анисимов Л., «Проблема Кипра: исторический и международно-правовой аспекты», Москва, 1986.
3. Громыко А., «История дипломатии», Tом 5-ый, кн 2-ая, Москва, 1979.
4. Егоров В., «Кипр: тревоги и надежды», Москва, 1986.
5. Каневская М., «Внешняя политика Греции: преемственность и трансформация в условиях меняющегося мира», Москва, 2004.
6. Киреев Н., «История Турции XX век», Москва, 2007.
7. Козик К., «Турецко-греческие отношения в 1970 – 1980-е гг.: Эгейская проблема» // Научные проблемы гуманитарных исследований, № 3, Москва, 2011.
8. Меньшиков В., «На стратегическом перекрестке», Москва, 1975.
9. Михайловна М., «Проблема Кипра в отношениях Турции и Евросоюза: История и современное состояние» // Universum: Общественные науки : электрон. научн. журн, 2015, № 4 (14).
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիան և Հունաստանը գտնվում էին երկու հակամարտող ճամբարներում: Թուրքիան ֆաշիստական Գերմանիայի և Իտալիայի զինակիցն էր, իսկ Հունաստանն աջակցում էր հակաֆաշիստական ճամբարին (ԽՍՀՄ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա): Երկրորդ աշխարհամարտի ավարտին, երբ թուլացել էին Մեծ Բրիտանիայի դիրքերը Եգիպտոսում, և նա դուրս էր եկել Պաղեստինից, բրիտանական կառավարությունը որոշեց, որ Մեծ Բրիտանիան պետք է մնա և կմնա Կիպրոսում: Հույն կիպրոսցիներին, սակայն, այլ բան էր թվում: Պատերազմի ընթացքում Մեծ Բրիտանիային հավատարմության ի պատասխան` նրանք Եգիպտոսից անգլիական զորքերի դուրսբերումը դիտում էին որպես մի քայլ, որին տրամաբանորեն պետք է հաջորդեր անգլիացիների հեռանալը Կիպրոսից և ոչ թե նրանց իշխանության ամրապնդումը կղզում:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Թուրքիան համագործակցության ուղիներ էր փնտրում Արևմուտքի երկրների, մասնավորապես անմիջականորեն իր հարևանությամբ գտնվող Հունաստանի հետ, որի հետ, սակայն, ուներ նաև մի շարք տարածքային վիճելի հարցեր ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում: Երկրորդ աշխարհամարտից հետո Թուրքիայում ներքաղաքական իրավիճակը ծայրաստիճան սրվել էր: Քաղաքական ղեկավարությունը շեղվել էր այն սկզբունքներից, որոնք առաջադրվել էին Մուստաֆա Քեմալի (Աթաթուրք) կողմից: Հենց սա էլ երկրում ստեղծեց անկայուն իրավիճակ, որն ի վերջո ավարտվեց 1960 թ. մայիսի 27-ի պետական հեղաշրջմամբ, որն իրականացրեցին թուրքական բանակի 27 բարձրաստիճան զինվորական սպաներ: Հեղաշրջման արդյունքում տապալվեց Թուրքիայի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ և երկրի ղեկավար վարչապետ Ադնան Մենդերեսի կառավարությունը: Վերջինիս տասամյա ղեկավարության ընթացքում Թուրքիայի իշխանությունների ամենածանր հանցագործություններից է եղել 1955 թ. սեպտեմբերի 6 – 7-ը Թուրքիայի նախկին մայրաքաղաք Ստամբուլում կազմակերպած հույն ազգային փոքրամասնության իրականացրած ջարդերը: