Թեմա - Հայկական համայնքը Բալկանյան երկրներում

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2400 դրամ

Առարկա - Միջազգային հարաբերություններ

Էջեր - 12

Բովանդակություն
Ներածություն
Հայկական համայնքը Բալկանյան երկրներում
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Մ. Մալխասյան, Հայերն աշխարհում, Երևան, 2007թ., էջ 22
2. Բախչինյան Ա., Հայազգի գործիչներ. հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը (կենսագրական հանրագիտակ), Երևան, 2002.
3. Ղասաբյան Զ., Հայ-բուլղարական բարեկամության պատմությունից, Երևան, 1978
4. Գասպարյան Ս., Սփյուռքահայ գաղթօջախներն այսօր, Երևան, 1962

Հատված

Բուլղարիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Ռումինիայում հայերն ունեցել են ավանդական համայնքներ, որոնք դարեր շարունակ մասնակցել են այդ երկրների գիտության և մշակույթի զարգացմանը։ Այստեղի հայության մտավորականության ներկայացուցիչները հաճախ ուղղակիորեն համագործակցել են այլ երկրների հայ համայնքերի և հայրենիքի հետ։ Ի տարբերություն սրանց՝ Չեխիայում և Սլովակիայում հայկական համայնքները ձևավորվել են վերջին տասնամյակների ընթացքում` այստեղ նույնպես ներգրավվելով գիտության և մշակույթի բնագավառներում։ Բալկանյան երկրների հայկական համայնքները, մտավոր ներուժի համախմբման տեսանկյունից, մի շարք առանձնահատկություններ ունեն։ Այնուամենայնիվ, այստեղի հայության մտավոր ներուժը կազմում է ողջ Սփյուռքի և Հայության ներուժի մի մասը և ունի հետազոտման, գնահատման և Հայության խնդիրների լուծմանն ավելի սերտ ինտեգրվելու պահանջ։
Բուլղարիայի պատմանկան տարածքներում հայերի առաջին խմբերը հայտնվել են 5-րդ դարի. 2-րդ կեսից: 7-րդ դարի կեսին Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև ծագած պատերազմների հետևանքով հայ նախարարներից ոմանք իրենց զորքով անցել են բյուզանդացիների կողմը և տեղափոխվել Բալկաններ, Թրակիա և Մակեդոնիա:
Հայ պատմիչների վկայությամբ այս ժամանակաշրջանում Ֆիլիպոպոլսի /այժմ Պլովդիվ/ ամրոցի պահակախումբը բաղկացած էր հիմնականում հայ զորականներից:
Բուլղարիայում հաստատված հայերի ճակատագիրը միահյուսվել է բուլղարացիների պատմությանը, ինչի արդյունքում ստեղծվել է կենցաղի, սովորույթների և ավանդույթների ընդհանրություն: Շատ հայեր, դեռևս միջնադարում, բուլղարական արքունիքում հասել են բարձր պաշտոնների, իսկ հայազգի զորավար Սամուիլ «Կոմսաձագը» թագավորել է արևմտյան Բուլղարիայում 997-1014 թվականներին:

Պատվիրել այս աշխատանքը