Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 6250 դրամ
Առարկա - Միջազգային հարաբերություններ
Էջեր - 25
Գլուխ 1. Հայ-վրացական հարաբերությունները Խորհրդային Միության փլուզումից հետո
Գլուխ 2. Հայաստանը՝ վրաց-ռուսական Հնգօրյա պատերազմի (2008 թ.) համատեքստում
Գլուխ 3. Հայ-վրացական հարաբերությունները Հնգօրյա պատերազմին հաջորդած տարիներին
Եզրակացություն
2. Минасян С., «Новые вызовы и новые возможности для Армении и Грузии в контексте региональной безопасности», Ереван – Тбилиси, 2015.
3. Новикова Г., Игорь Мурадян, «Ориентиры внешней политики Армении: Армяно-грузинские отношения», Ереван, 2002.
Համացանց
1. Ադամյան Ա., «Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը պատճառ է դառնում Կովկասում ռուսական գործողությունների ակտիվաց-մանը» – http://irates.am/hy/1436856025 (08.04.2018)
2. «Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը համատեղ հռչակագիր կստորագրեն պաշտպանության ոլորտում» – http://panarmenia.net/m/arm/news/202583 (18. 12. 2015)
3. Ստամբոլցյան Գ., Ազատություն ռադիոկայան, «Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ռազմական համագործակցության պայմանագիր կստորագրեն» – http://azatutyun.am/amp/26933461.html (10. 04. 2018)
Սույն աշխատանքի արդիականությունն ու կարևորությունը պայմանավորված է վրաց-ռուսական Հնգօրյա պատերազմի, դրան հաջորդած տասնամյակում (2008 – 2018 թթ.) հայ-վրացական և վրաց-ռուսական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ուսումնասիրության հետ: Ինչպես գիտեք, 2008 թ. օգոստոս ամսին կտրուկ սրվեցին հարաբերությունները երկու նախկին խորհրդային հանրապետությունների՝ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև, որը կրում էր տարածքային վիճաբանության բնույթ: Խոսքը վերաբերվում էր անկախության ձգտող Աբխազիային և Հարավային Օսեթիային: Վերջինս առ հասարակ ձգտում էր պարզապես անկախանալ Վրաստանից և վերամիավորվել Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Հյուսիսային Օսեթիայի հետ: Վրաց-ռուսական հարաբերությունների լարումն անհետևանք չմնացին նաև Հայաստանի համար: Վրաց-ռուսական սահմանի փակումը Հայաստանի համար տնտեսական ծանր հետևանքներ ունեցավ, քանի որ հենց Վրաստանի միջոցով էր իրականացվում Հայաստանի հաղորդակցումը Ռուսաստանի Դաշնության հետ: