Թեմա - Կոսովոյի հիմնախնդիրը Արդարադատության Միջազգային դատարանի 2010թ-

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 5500 դրամ

Առարկա - Միջազգային հարաբերություններ

Էջեր - 22

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1.Պատմական ակնարկ. հակամարտության պատճառներն ու պատմությունը
Գլուխ 2. Արդարադատության միջազգային դատարանի իրավազորությունները Կոսովոյի հիմնախնդրի վերաբերյալ
Գլուխ 3. Խորհրդատվական եզրակացություն
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. http://www.un.am/up/file/1.%20UN%20Charter_arm.pdf:
2. ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրություն,
http://www.un.am/up/file/2.%20Statute%20of%20ICJ.pdf:
3. Թորոսյան Տ., Հակամարտությունների կարգավորման իրավական հիմքը. Տարածքային ամբողջականություն, թե ինքնորոշման իրավունք. Լրաբեր հասարակական գիտությունների, 2007, N1:
4. Քոչարյան Վ., Միջազգային իրավունք, Երևան, ԵՊՀ, 2002:
5. Торосян Т. Косово и Нагорный Карабах: сравнительный анализ конфликтов и процессов урегулирования. http://www.regnum.ru/news/1317218.html, 16.05.2018.
6. Каламкарян Р. А., Место и роль Международного суда в современном миропорядке, Журнал Росссийской академии наук, «Государство и правоե, Москва, сентябрь 2011.
7. ACCORDANCE WITH INTERNATIONAL LAW OF THE UNILATERAL DECLARATION OF INDEPENDENCE IN RESPECT OF KOSOVO, 2010 22 July General List No. 141:
8. UN Security Council Resolution S/RES/1244 (1999).
9. Fridl D. D. Kosovo Negotiations: Re-visiting the Role of Mediation.- International Negotiation, 14(2009).
10. Sir Hersch Lautherpacht, The Development of International Law by the International Court, London 1958.

Հատված

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված երկբևեռ աշխարհում տարածաշրջանային հակամարտությունները գերտերություններն օգտագործում էին իրենց նպատակներին հասնելու համար՝ դրանք պահելով կառավարելիության սահմաններում: ԽՍՀՄ փլուզման արդյունքում երկբևեռ աշխարհի վերանալը հանգեցրեց նրան, որ հակամարտությունները, որ նոր ժամանակներում ստացել են «ինքնության հակամարտություններ» անվանումը, սկսեցին «ապրել իրենց կյանքով»՝ հաճախ չենթարկվելով արտաքին ազդեցությունների: Ճիշտ է, վերջին երկու տասնամյակների ընթացքում հակամարտությունների թիվը նվազման միտումներ ունի (1989 թ.՝ 36 հակամարտություն աշխարհի 32 շրջաններում, 1994 թ.՝ համապատասխանաբար 32 և 28, 1995 թ.՝ 30 և 25), սակայն դրանց լուծումը մնում է ամենաբարդ խնդիրներից մեկը: Կոսովի հակամարտությունը միջազգային իրավունքի ոլորտում առկա ամենաբարդ ու կնճռոտ հակամարտություններից մեկն է: 2008 թ. Կոսովի անկախության հռչակումից հետո հակամարտությունը թևակոխեց զարգացման նոր շրջան և այս առումով կարևոր նշանակություն է ձեռք բերում Արդարադատության միջազգային դատարանի 2010թ. Խորհրդատվական եզրակացությունը: Արդարադատության միջազգային դատարանի` 2010 թ. հուլիսի 22-ին հրապարակած խորհրդատվական կարծիքը` միջազգային իրավունքի նորմերին Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման համապատասխանության վերաբերյալ, բացառիկ նշանակություն կունենա այն հակամարտությունների կարգավորման հարցում, որոնց հիմքում ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է:

Պատվիրել այս աշխատանքը