Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 8000 դրամ
Առարկա - Միջազգային հարաբերություններ
Էջեր - 32
Գլուխ 1. Արտաքին գործոնների դերը Իրանի Իսլամական Հանրապետության և Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերություններում
Գլուխ 2. Կենտրոնական Ասիայի պետությունների տնտեսական և սոցիալ-քաղաքական իրավիճակի առանձնահատկությունները և ԻԻՀ քաղաքականությունը
Եզրակացություն
2. Кляшторина В., “Культурно-политическая доктрина ИРИ в регионе”, М., 1998.
3. Кляшторина В., “Эволюция роли культуры в процессе модернизации Ирана и стран региона // Особенности модернизации на мусульманском Востоке”, М., 1997.
4. Месамед В., “Иран в Центральной Азии: два десятилетия диалога”, М., 2010.
5. Мехди С., “Отношение Ирана с центральноазиатскими странами СНГ”, М., 2002.
6. Строев Е., Бляхман Л., “Экономика Содружества Независимых Государств накануне третьего тысячелетия”, СПб., 1998.
7. Menashri D., “Iran and Central Asia”, В кн.: “Central Asia Meets the Middle East”, London, 1998.
Սույն աշխատանքի արդիականությունը և թեմայի ուսումնասիրման կարևորությունը պայմանավորված են 1990-ական թվականների սկզբին տեղի ունեցող քաղաքական այնպիսի կարևոր և շրջադարձային իրադարձությունների հետ, ինչպիսիք են 1991 թ-ին Խորհրդային Միության փլուզումը, նույն թվականին իրար հետևից հաջորդաբար իրենց անկախությունն ու սուվերենությունը հռչակած տասնհինգ միութենական հանրապետությունների նոր արտաքին քաղաքական ուղղության որդեգրման, ինչպես նաև այդ ժամանակահատվածում տարածաշրջանում ակտիվացած Իրանի գործունեության հետ:
Ինչպես գիտեք, Խորհրդային Միության փլուզումից հետո աշխարհը դադարեց երկբևեռ լինելուց: Սակայն այն նաև չվերածվեց ԱՄՆ-ի փայփայած միաբևեռ աշխարհակարգին, որտեղ պետք է գերիշխեր հենց Միացյալ Նահանգները: Նոր աշխարհակարգը դառավ էլ ավելի մասնատված, պառակտված և բազմաբևեռ: Ի հայտ եկան այնպիսի պետություններ, որոնք համարձակվեցին իրենց գերտերություն կոչել և հավակնություններ ներկայացնել աշխարհի տարբեր հատվածներում ու տարածաշրջաններում իրենց ազդեցությունը հաստատելու համար: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ԱՄՆ-ը և Արևմուտքը սկսեց ակտիվորեն կլանել բոլոր այն նախկին սոցիալիստական երկրներին, ովքեր մինչ այդ հանդես էին գալիս ԽՍՀՄ-ի հովանու ներքո: Դրանց թվին էին պատկանում Բուլղարիան, Լեհաստանը, Հունգարիան, Չեխոսլովակիան, Ռումինիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը և այլն: