Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 5400 դրամ
Առարկա - Մանկավարժություն, լեզվաբանություն
Էջեր - 27
1.1 Ժամանակակից դպրոցի ընդհանուր բնութագիրը
1.2 Ժամանակակից դասի ընդհանուր բնութագիրը
1.3 Ժամանակակից դասի կառուցվածքը եվ ուսումնական գործընթացի նախապատրաստական աշխատանքը
1.4 Ժամանակակից տարրական դպրոցում դասի առանձնահատկությունների բացահայտմանն ուղղված հետազոտություններ
Եզրակացություն
2. Իլյինա Կ., Սորոկին Ն., Բաբանսկի Յու., Մանկավարժություն, Ե., 1986:
3. Հակոբյան Ի., Ներդպրոցական վերահսկողության գործառույթները դպրոցի կանոնակարգված գործունեության կառավարման համակարգում// «Մխիթար Գոշ» գիտամեթոդական հանդես, 2009, N 3(23):
4. Նորմատիվ փաստաթղթեր, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություն, Երևան, 2000:
5. Մանուկյան Ա. Մ., Մանուկյան Մ. Մ., Մանկավարժական տեխնիկա և տեխնոլոգիա, Երևան, 2000:
Կրթությունը առողջ և զարգացած հասարակության հիմքն է, ինչպես նաև քաղաքացիական մշակույթի և ժողովրդավարական քաղաքականության գործընթացներում մասնակցությունը խթանող կարևոր գործոն: Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կառավարության կողմից ՀՀ կրթության ոլորտըհանդիսանում է երկրի կայուն զարգացման, մարդկային կապիտալի պահմանման և վերարտադրման նախադրյալներից մեկը (ՀՀ Կառավարություն, 2011թ.):
Ներկայումս ՀՀ-ն ավարտում է իր անցումը խորհրդային ժամանակաշրջանի 10-ամյա կրթական համակարգից դեպի 12-ամյա երեք փուլային կրթական համակարգը՝ կազմված տարրական, միջին և ավագ դպրոցներից: Ըստ 2012 թ.-ի դրության 1441 հանրակրթական դպրոցներ են գործում ՀՀ-ում: Դպրոցների ընդհանուր աշակերտների թիվը կազմում է 386.5 հազար (տվյալները հայցվել են ՀՀ կառավարությունից, 2012 թ.-ի հունիսին):
Ներկայիս Ազգային Համընդհանուր Կրթության Ուսումնական ծրագիրը
տասներկուամյա հիմնական ծրագիր է, որը բաղկացած է պարտադիր նախնական (1-ից 4 դասարաններ), պարտադիր ցածր միջնակարգ (5-ից 9 դասարաններ), և բարձր միջնակարգ (10-ից 12 դասարաններ) կրթական փուլերից: Մասնագիտական և տեխնիկական-մասնագիտական դպրոցները հանդիսանում են ավագ դպրոցների այլընտրանք:
Մեկ այլ խոշոր փոփոխությունը դպրոցական կրթության ոլորտում 5-ից 10-բալանոց գնահատման համակարգի անցումն է, որն ուժի մեջ մտավ 2006 թ.-ից, և որի նպատակն է բարելավել աշակերտների գնահատման արդյունքների ճշգրտությունն ու իսկությունը:
Ամենավերջին փոփոխությունը դպրոցական կրթական համակարգում ավագ դպրոցների ստեղծումն է որպես առանձին դպրոցներ, որոնք համախմբում են տարբեր դպրոցների աշակերտներին: Որոշումը կայացվել է 2008 թ.-ին, սակայն ուժի մեջ է մտել 2010 թ.-ի սեպտեմբերին: Սա միանգամայն նոր փորձառություն է կրթական համակարգում: