Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2000 դրամ
Առարկա - Մանկավարժություն, լեզվաբանություն
Էջեր - 10
Նեյրոլեզվաբանական ծրագրավորում
Եզրակացություն
2. Седов К. Ф., Нейропсихолингвистика, М., 2007.
3. Щерба Л. В., О трояком аспекте языковых явлений и об эксперименте в языкознании // Языковая система и речевая деятельность, Л., 1974.
ՆԼԾ հապավման հետևում, որը նշանակում է նեյրոլինգվիստիկ ծրագրավորում, թաքնված է մարդկային հարաբերությունների միանգամայն նոր մոտեցում` «սուբյեկտիվ զգացմունքների ուսումնասիրությունե: «Նեյրո»-ն վերաբերում է այն սկզբունքին, որ մարդուն հասկանալու համար պետք է կարողանալ կարդալ նրա «ուղեղի լեզուն»։ «Լինգվիստիկ» բառը վերաբերում է այն բառային հնարքներին, որոնք կարելի է օգտագործել՝ ազդելու համար ուղեղի վրա, որի «լեզուն» ճանաչում ենք։ Այս երկուսն իրար հետ թույլ են տալիս փոփոխություններ մտցնել մարդու մտածողության ու վարքի մեջ, «ծրագրավորել» դրանք՝ ստանալու համար անհրաժեշտ փոփոխություններ։ Կամ` բացատրենք «նեյրո», «լինգվիստիկ», «ծրագրավորում» հասկացությունների իմաստները:
նեյրո- նշանակում է, որ մարդու ապրումներն ու մտքերն արտահայտվում են մարդու ժեստերի, շարժուձևի, ինտոնացիայի, շնչառության, աչքերի, գլխի շարժումների մեջ, որոնք փոփոխելով` մարդը կարող է ազդել մեր սուբյեկտիվ ապրումների վրա:
լինգվիստիկ- նշանակում է, որ մարդու ապրումներն արտահայտվում են նաև մարդու խոսքում, այսինքն` այն, թե ինչպես է նա խոսում: Փոխելով խոսելաոճը` մարդը կարող է փոխել ոչ միայն իր ապրումները, այլև դիմացինի վերաբերմունքն իր անձի հանդեպ:
ծրագրավորում- սա նշանակում է, որ մեր ապրումներն ունեն որոշակի համակարգված բնույթ, հետևանքներ, որոնք հանգեցնում են որոշակի արդյունքի: Բացահայտելով այդ հետևանքները, հետևելով մեր մարմնական և լինգվիստիկ վարքաձևին` մենք կարող ենք շտկել այդ հետևանքներն ու ծրագրերն այնպես, որպեսզի դրանք հանգեցնեն մեզ և մեր շրջապատին գոհացնող արդյունքի:
Դիտարկենք օրինակներ: Ըստ ՆԼԾ–ի՝ մարդկանց աչքի շարժումը կարող է շատ բան ասել, թե ինչ ներքին վիճակների մեջ է տվյալ անձը։
Հայացքը ուղղված է վեր (խոսքը առաստաղի մասին չի, այլ մտածելիս երբ հայացքը համեմատաբար վեր ենք տանում) – մարդը վիզուալ, մտապատկերային ոլորտի մեջ է։ Ընդ որում, երբ նայում է վերև աջ՝ ստեղծում է մտապատկեր, երբ նայում է վերև ձախ՝ վերհիշում է մտապատկերը։ Աջը երևակայական դաշտի աշխատանքն է ապահովում, ձախը՝ հիշողության։ Այսպիսով՝ եթե մարդուն հարցնում ենք, թե ինչ է արել երեկ, ու նա մեխանիկորեն նայում է վերև ու աջ, ապա կարելի է ենթադրել, որ հիշելու փոխարեն, ուզում է մի պատկեր ստեղծել, նոր բան հնարել ու ստել։