Թեմա - Կրտսեր դպրոցականների սոցիալականացման ուղիների և միջոցների փորձարարական հետազոտության նպատակը, խնդիրները, մեթոդները, ընթացքը, արդյունքները

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 1400 դրամ

Առարկա - Մանկավարժություն, լեզվաբանություն

Էջեր - 7

Բովանդակություն
Ներածություն
Կրտսեր դպրոցականների սոցիալականացման ուղիների և միջոցների փորձարարական հետազոտության նպատակը, խնդիրները, մեթոդները, ընթացքը, արդյունքները
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Андрущенко Т. Ю. “Психологические усложия фопмипования самооценки в младшем школьном возрасте”, М., 1978.
2. Леонтьев А. Н. “Актуальные проблемы развития психики ребенка”, М., 1984
3. Новоселова С. Л. О новой классификации детских игр//Дошкольное воспитание.1997, N 3

Հատված

Նախադպրոցական կրթական հաստատություններում (ՆԿՀ) և հանրակրթական դպրոցի կրտսեր օղակում երեխաների կրթության և դաստիարակության գործող ծրագրերի տարբերակայնության պայմաններում անգամ ավելի ու ավելի արդիական է դառնում և հրատապ լուծում պահանջում կրթության համակարգի նախադպրոցական և կրտսեր դպրոցական օղակների հաջորդայնության ապահովումը` որպես դպրոցական ուսուցմանը նախադպրոցականի հարմարեցման (ադապտացիայի) կարևոր պայման: Դրա անհրաժեշ¬տու¬¬թյունն առավել ևս ակնառու է դառնում վաղ ուսուցման պայմաններում, քանի որ ՆԿՀ հաճախող մանուկները դպրոց ընդունվող երեխաների մեջ զգալիորեն փոքր տոկոս են կազմում: Սա դժվարեցնում է դպրոց ընդունվող երեխաների հարմարեցումը սոցիալական նոր միջավայրին և աշակերտի դերին ու խոչընդոտում կրթության հաջորդայնության սկզբունքի իրականացմանը:
Միաժամանակ կարևորում ենք նշել, որ նախադպրո¬ցական կրթությունից տարրական կրթության անցման գործընթաց հաջորդայ¬նության ապահովում ասելով` բնավ նկատի չունենք միայն երեխա-ների մտավոր նախապատրաստումը դպրոցական ուսուցման: Եթե մանկապարտեզներում ճիշտ կազմակերպվի երեխաների մանկու¬թյունը, ապա փոքրիկներն անցավ ու առանց հատուկ ջանքերի կանցնեն դպրոցա¬կան ուսուցման: Երկրորդ` եթե դպրոցական ուսուցման կազմակերպման առաջին իսկ օրերից հաշվի առնվեն նախադպրոցական հաստատություններում երեխաների գործու¬նե¬ության կազմակերպման ձևերի, մեթոդների, միջոցների առանձնահատկությունները, դպրո¬ցական ուսուցման գործընթացին երեխաները կհարմարվեն առավել անցավ, առավել սահուն, առավել արագ: Պատահական չէ, որ հանրակրթության նոր «Կրթակարգով» և առարկայական չափորոշիչներով առաջնորդվող կրթության համակարգի յուրաքանչյուր օղակի արդյունավետության ապահովման կարևոր գործոն¬ներից մեկն այդ օղակների միջև անցումայնության, հաջորդայնության ապահովումն է, այդ խնդրի լուծման համար կարևոր ընդհանուր սկզբունքների հստակեցումը: Այս հիմնախնդիրն առավել էական է նախա¬դպրո¬ցական կրթությունից դպրոցական ուսուց¬ման անցման դեպքում` պայմանավորված, մասնավորապես, մեր հանրապետությունում գործող նախադպրոցական հաստատություն¬ների բազմազանությամբ. գործում են ինչպես պետական և մասնավոր մանկապարտեզներ, այնպես էլ` 3-6 տարեկաններով զբաղվող տարաբնույթ հաստատություններ և տնային պայմաններում հատուկ դաստիարակների օգնությամբ իրականացվող մանկավարժական գործընթացներ` հաճախ տարաբնույթ խնդիրներով, բազմազան բովանդակությամբ և մեթոդներով:

Պատվիրել այս աշխատանքը