Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 1400 դրամ
Առարկա - Մանկավարժություն, լեզվաբանություն
Էջեր - 7
Կրտսեր դպրոցականի սոցիալականացման խնդիրներն ու առանձնահատկությունները ներառական կրթության պայմաններում
Եզրակացություն
2. Леонтьев А. Н. “Актуальные проблемы развития психики ребенка”, М., 1984
3. Новоселова С. Л. О новой классификации детских игр//Дошкольное воспитание.1997, N 3
Կրտսեր դպրոցականի տարիքային շրջափուլը, հանդիսանալով մարդու զարգացման պրոցեսում «անցման», «դժվար», «ճգնաժամային» շրջան, առանձնահատուկ տեղ է գրավում յուրաքանչյուրի սոցիալականացման, ինքնահաստատման գործում: Մանկությունից առաջին հասունությունը կամ խաղային գործունեությունից ուսումնական գործունեությունը կատարվող անցումը այդ փուլում տեղի ունեցող զարգացման բոլոր` ֆիզիկական, բարոյական, սոցիալական կողմերի հիմնական բովանդակությունն է և առանձնահատկությունը: Ըստ այդ բոլոր կողմերի տեղի է ունենում որակապես նոր կազմավորումների առաջացում. օրգանիզմի, ինքնագիտակցության, հասակակիցների և ընկերների հետ ունեցած հարաբերությունների, հետաքրքրությունների, վարքի, բարոյա - էթիական դիրքորոշումների վերակառուցման հետևանքով երևան են գալիս նոր մոտիվացիոն դրսևորումներ, որոնք հիմնականում պայմանավորված են 7 տարեկանի` ուսումնական գործունեության հանդեպ ունեցած դիրքորոշումներով` կրտսեր դպրոցականի վարքագծում առաջ բերելով այնպիսի վարքային դրսևորումներ, ինչպիսինք են` ագրեսիան, լիդերությունը, ամփոփվածությունը և այլն: 7 տարեկան երեխայի կամ կրտսեր դպրոցականի անձնավորության զարգացման առաջին գործոնը հենց հասարակական մեծ ակտիվությունն է, որն առաջին անգամ նա հնարավորություն է ունենում դրսևորել ուսումնական գործունեության միջոցով: Սրա նպատակն է վարքի որոշակի ձևերի յուրացումը, ուսուցման պրոցեսում բարձր առաջադիմություն ցուցաբերելը, որը ցայտուն կերպով դրսևվորվում է ուսուցման գործընթացին ադապտացիոն դժվարուրություններ ունեցողների շրջանում:
Կրտսեր դպրոցականների սոցիալականացումը պայմանավորված է այդ տարիքի երեխաների կողմից գործունեության նոր տեսակի մեջ ներգարվելու անհարժեշտությունից: Ինչպես գիտենք, այդ տարիքում 7 տարեկանի համար դեռևս առաջատար է մնում խաղային գործունեությունը, քանի որ երեխան դեռևս ամբողջապես չի գիտակցում գործունեության նոր տեսակի մեջ ներգարվվելու շարժառիթները: Առանձնապես հստակորեն են առանձնացվում դպրոցական կյանքի նոր պայմաններին հարմարվելու նախնական փուլը: 7 տարեկան երեխաների մեծամասնությունը հոգեբանորեն պատրաստված է լինում այդ իրադարձությանը, քանի որ նրանց մեջ ձևավորված է լինում դրական ներքին դիրքորոշում ուսումնական գործունեության հանդեպ:
7 տարեկանի այդ ներքին դիրքորոշումը կարևոր է երկու տեսակետից: Առաջինն այն է, որ դպրոցական կայնի նորությունները կանխազգալն և դրանց ցանկալի լինելը օգնում է երեխային հեշտությամբ ընդունել ուսուցչի այն պահանջները, որոնք վերաբերվում են վարվեցողության կանոններին, ընկերների հետ ունեցած հարաբերություններին: