Թեմա - Վարդազգիների կարգ (ընտանիքներ, Հայաստանում դրանց տարածվածությունը)

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2400 դրամ

Առարկա - Կենսաբանություն

Էջեր - 12

Բովանդակություն
Ներածություն
Վարդազգիների կարգ (ընտանիքներ, Հայաստանում դրանց տարածվածությունը)

Գրականության ցանկ
1. Հայաստանի բնաշխարհ, ՀՀՀ, Երևան, 2006:
2. Соколова, Т. А. Декоративное растениеводство. Древоводство. — М.: Издат. центр «Академия», 2004. — С. 270—278. — 352 с. — ISBN 5-7695-1771-9
3. Barrie, F. R. Report of the General Committee: 9 (en) // Taxon. — International Association for Plant Taxonomy, 2006. — Vol. 55 (3). — P. 795—800. — ISSN 0040-0262.
4. https: //hy.wikipedia.org/:

Հատված

Վարդազգիների (լատիներեն՝ Rosaceae) ընտանիքն ընդգրկում է արտաքին տեսքով բազմազան բույսերի 100-130 ցեղ և 2000-4000 տեսակ՝ ծառեր, թփեր, խոտաբույսեր։ Առավելապես տարածված են բարեխառն լայնություններում։
Ցողունները հաճախ ուղղաձիգ են, մի քանիսը բեղիկների նման փաթաթվող և սողացող են (գետնամորի Fragaria vesca, սողացող մատնունի Potentilla)։ Որոշ բույսերի կողքային ընձյուղները վեր են ածվել փշերի (ալոճենի Crataequs, վայրի տանձ Pirus eleaqnifolia)։ Երբեմն ցողուններն ունեն փշեր (վարդ Rosoideae)։
Վարդազգիների տերևները տարբեր են. լինում են պարզ և բարդ տերևակիցներով, տերևադասավորությունը հերթադիր է։
Այս ընտանիքի տարբեր ներկայացուցիչների ծաղիկները խիստ տարբերվում են չափերով, գույնով, բայց ունեն կառուցվածքի ընդհանուր պլան 4 – 5 բաժակաթերթեր, 4 –5 պսակաթերթեր, շրջանաձև դասավորված շատ առէջներ և մեկ (բալենի Cerasus, սալորենի Prunus, ծիրանենի Armeniaca (կամ բազմաթիվ (վարդ, գետնամորի Feagaria) վարսանդ։ Մի քանի տեսակներ, բացի սովորական 4 – 5 բաժակաթերթերից, ունեն նույն քանակի կանաչ տերևիկներ, որոնք դասավորված են բաժակի տակ և կազմում են ենթաբաժակը (գետնամորի)։ Վարդազգիներից շատերի համար բնորոշ է ծաղկակալի գերաճը, որը կարող է լինել տափակ, ուռուցիկ, գոգավոր։
Ծաղիկները հաճախ հավաքված են հովանոց (խնձորենի Malus, բալենի Cerasus), վահանիկ (տանձենի Pirus, արոսենի Sorbus), ողկույզ (թխենի Padus racemosa) և այլ ծաղկաբույլերով։ Այս ընտանիքի ներկայացուցիչների մեծ մասի փոշոտումը իրագործվում է միջատների միջոցով, որոնք որոշ բույսերից հավաքում են ծաղկափոշի, մյուսներից՝ նեկտար (ծաղկահյութ)։
Վարդազգիների պտուղները կառուցվածքով, չափերով, բաղադրությամբ տարբեր են։ Ունեն ինչպես չոր, այնպես էլ հյութալի պտուղներ։ Չոր պտուղներից կարելի է նշել տերևապտուղները (ասպիրակ), որոնք ունեն մի քանի սերմեր և այդ պատճառով հասունանալիս բացվում են։ Չոր, չբացվող պտղիկները, որոնք ունեն մեկ սերմ, որոշ բուսաբաններ անվանում են ընկուզիկներ, մյուսները՝ սերմիկներ (մատնունի Potentilla)։ Վարդազգիների հյութալի պտուղների մի խումբ ունի միակորիզ (բալենի Cerasus, ծիրանենի Armeniaca, դեղձենի Persica (և բարդ կորզով (մորի Fragaria, մոշենի Rubus), ինչպես նաև խնձորի տիպի հատապտղաձև պտուղներ (խնձորենի Malus, տանձենի Pirus, սերկևիլենի Cydonia)։

Պատվիրել այս աշխատանքը