Թեմա - Ռասայական խտրականության պայքարի դեմ Կոնվենցիան

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 3000 դրամ

Առարկա - Իրավաբանություն, իրավագիտություն

Էջեր - 15

Բովանդակություն
Ներածություն
Ռասայական խտրականության պայքարի դեմ Կոնվենցիան
Եզրակացություն

Հատված

Ռասիզմի սահմանումը տրված է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի 1-ին հոդվածում, ըստ որի ռասիզմը. Ընդունելով, որ խտրականությունն իրավունքի տրամադրման, պարտականություներից ազատման մերժումն է սեռի, ռասայի, ազգության, մաշկի գույնի, քաղաքական հայացքների, կրոնական համոզմունքների, սոցիալական դըրության կամ այլ հատկանիշներով, չենք կարող անխտրական համարել այնպիսի իրավական ակտը, որում նման տարբերակումները, նման դրսևորումները ներառված են որպես տվյալ օրենքի կամ այլ իրավական ակտի տարր, որպես իրավական նորմ:
Սա այն դեպքն է, երբ խտրականությունն ամրագրված է օրենքով կամ այլ իրավական ակտով: Բացառված չէ, որ խտրականության շարքին դասվող նման տարբերակումը ամրագրված լինի հենց տվյալ երկրի Սահմանադրությամբ: Եթե երկրի Սահմանադրությունը չի պարունակում խտրականությունն արգելող նորմեր, հնարավոր է դառնում այնպիսի իրավական ակտերի ընդունումը, որոնք պարունակում են խտրականություն անհատի կամ անհատների առանձին խմբերի միջև:
Ռասիզմը ասոցացվում է նաև ծայրահեղականության, սեգրեգացիայի հետ։ Ռասիզմը առավել հաճախ դրսևորվում է աշխատանքային հարաբերություններում (աշխատանքի ընդունելիս, պաշտոնը բարձրացնելիս, աշխատանքային պարտականություններ նշանակելիս, աշխատանքային պայմանագրերը դադարեցնելիս, փոխհատուցում, նպաստ տրամադրելիս), ապրանքների ու ծառայությունների մատչելիությունը սահմանափակելիս (ֆինանսական ծառայությունների մերժում, տեղաշարժի ազատության սահմանափակում, մասնավոր ծառայությունների մերժում, բնակարանի վարձակալման առաջարկության մերժում), արդարադատություն իրականացնելիս (դատավորի կողմից ռասիստական բնույթի ռեպլիկներ, անհամաչափ պատժի նշանակում), արգելված վերաբերմունքի և մահաբեր ուժի կիրառման դեպքերում (ձերբակալելիս անհրաժեշտությունը գերազանցող ուժի, ընդհուպ մահաբեր ուժի կիրառում, արդյունավետ քննության բացակայություն, անհամաչափ պատժի նշանակում, արգելված ուժի կիրառում ոստիկանությունում կամ կալանավայրում), տեղաշարժի ազատությունը սահմանափակելիս (օտարերկրացիների ներգաղթ կամ արտագաղթ, վտարում, հանրային ու մասնավոր տարածքներ մուտքի արգելում), ստրկության դեպքերում։

Պատվիրել այս աշխատանքը