Թեմա - Խոսքային ներշնչանքի հնարները

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2200 դրամ

Առարկա - Հոգեբանություն

Էջեր - 11

Բովանդակություն
Ներածություն
Խոսքային ներշնչանքի հնարները
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Հոգեբանություն, խմբ.` Ա. Կովալյով և ուրիշներ, Ե., 1970:
2. Նալչաջյան Ա. Ա., Հոգեբանական բառարան, Ե., 1984։
3. Гончаров Г. А., Суггестия: теория и практика, М., 1995.
4. Поспелова А. Г., Дорогунцева Ю. В., Место аллокутивных тактик в системе тактик видения разгаворов, Вопросы структуры английского языка в синхронии и диахронии, СПб., 1995.
5. Психология. Словарь / Под общ. Ред. А.В. Петровского, М.Г. Ярошевского.-2-е изд., испр. и доп. – М.։ Политиздат, 1990։
6. http//integratsia.ru/info/26.htm
7. Dic.com/enc_medicine/Kompensacija-5278/

Հատված

Ներշնչանքը (լատ. suggestio) կամ սուգեստիան մարդու հոգեկան ոլորտի վրա ազդելու գործընթաց է, որը կապված է ներշնչվող բովանդակության ընկալման և իրականացման գիտակցվածության իջեցման, քննադատականության նվազման, նպատակաուղղված, ակտիվ հասկացման, ինչպես նաև մանրամասն տրամաբանական վերլուծության և գնահատման բացակայության հետ…։
Ըստ Ա. Նալչաջյանի՝ ներշնչանքը այնպիսի ներգործություն է, որը շրջանցում է ներշնչվողի գիտակցությունն ու կամքը։ Այլ բնորոշմամբ ներշնչանքը բնութագրվում է որպես տեղեկատվության աննքննադատ, տրամաբանորեն չհիմնավորված, չիմաստավորված ընկալում։
Ներշնչանքը կարելի է իրականացնել միանգամայն գիտակցված վիճակում, օրինակ՝ մարդը կարող է նպատակաուղղված ձևով, սեփական կամքով ինքն իրեն ներշնչել (աուտոսուգեստիա), ինչպես նաև ներշնչվել տեղեկատվությունից, որի հանդեպ խիստ քննադատական վերաբերմունք ունի։ Այսինքն՝ տեղեկատվության նկատմամբ քննադատական վերաբերմունքը և գիտակցվածությունը չեն բնութագրում ներշնչման երևույթը. այն կարող է տեղի ունենալ ինչպես տեղեկատվության գիտակցված, այնպես էլ չգիտակցված լինելու պարագայում։
Ներշնչման մեխանիզմները վերոնշյալ երկու տարբերակների դեպքում միանգամայն տարբեր են: Ըստ այդմ՝ կարելի է առանձնացնել ներշնչման գիտակցվող և չգիտակցվող տեսակները։ Առաջինի դեպքում տեղեկատվությունը լիովին գիտակցվում է, և դրա նկատմամբ կարող է լինել, ինչպես դրական, այնպես էլ բացասական վերաբերմունք։ Չգիտակցվող ներշնչանքի դեպքում տեղեկատվությունը բացարձակապես չի գիտակցվում, հետևաբար նրա նկատմամբ վերաբերմունք էլ չկա։
Չգիտակցվող ներշնչանքն ավելի հաճախ քննվում է մերձգիտական, հաճախ միստիկական ուսմունքների շրջանակներում:
Չգիտակցվող ներշնչանքի ձևերի շարքում առանձնացվում են՝
ա/ ենթաշեմային ներշնչանքներ,
բ/ խորհրդանշային ձևով կառուցված տեղեկատվության միջոցով ներշնչանք,
գ/ քողարկված տեղեկատվության միջոցով ներշնչանք,
դ/ տեղեկատվության փոխանցումը կենսաէներգետիկ դաշտերի միջոցով,
ե/ մտային ներշնչանքներ,
զ/ գործողությամբ ներշնչանքներ և այլն:

Պատվիրել այս աշխատանքը