Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 6200 դրամ
Առարկա - Հոգեբանություն
Էջեր - 31
1.1 Երեխաների՝ դպրոցին հոգեբանական պատրաստվածության բնութագիրը
1.2. Դպրոցական ուսուցմանը պատրաստության տեսակները
Երեխայի համար առանձնակի կարևորվում է պատրաստվածությունը դպրոցին, որը համալիր, բազմակողմանի խնդիր է և ներառում է երեխայի կյանքի բոլոր ոլորտները: ժամանակակից պայմաններում այն դիտվում Է որպես պատրաստվածություն դպրոցական ուսմանը: Տարբեր երկրների տարբեր կրթական համակարգերի պայմաններում երեխաները սովորում են 10-12 տարի, և երեխաների այս տարիներին ուսման հաջողությունը մեծապես պայմանավորված է դպրոցին պատրաստ լինելուց՝ սովորելու ցանկությունից, հասակակիցների և մեծահասակների հետ շփման կարողությունից, բարդ խնդիրներ լուծելու ունակություններից, նոր ձեռքբերումներ ունենալու, ինքնուրույնության և պատասխանատվության ձգտումից:
Ներկայումս հոգեբանա-մանկավարժական գիտության մեջ և պրակտիկ կրթական գործընթացում «դպրոցին հոգեբանական պատրաստվածություն» հասկացությունը լայնորեն տարածված է և կիրառվում է տարբեր մասնագետների կողմից /նախակրթարանների դաստիարակներ, ուսուցիչներ, կրթութան պրակտիկ հոգեբաններ, սոցիալական մանկավարժներ և այլն/: Սակայն, թեև տեսականորեն այս խնդրով տասնամյակներ շարունակ զբաղվում են հոգեբանները, մանկավարժները, մանկաբույժները և այլն, «դպրոցին հոգեբանական պատրաստվածություն» հասկացության միասնական սահմանում գոյություն չունի, միաժամանակ վերջնականապես հստակ չեն այս պատրաստվածության առավել ինֆորմատիվ չափանիշները:
Շատ հոգեբաններ դպրոցական հասունության հասկացությունը /որը նույնացվում է դպրոցին հոգեբանական պատրաստվածության հետ/ մեկնաբանում են որպես զարգացման այն մակարդակի ձեռքբերում, որի ժամանակ երեխան «ընդունակ է դառնում ընդունելու դպրոցական ուսուցմանը մասնակցելը» կամ, «այնպիսի կարողությունների, ունակությունների, դրդապատճառների և վարքային բնույթի այլ կարողությունների օպտիմալ մակարդակի առկայությունը, որոնք անհրաժեշտ են դպրոցական ծրագրի յուրացման համար»: Առաջին սահմանումը խիստ ընդհանուր բնույթ ունի, մասնավորապես հայտնի չէ, թե ինչ է իրենից ներկայացնում «ուսման մեջ մասնակցություն ունենալու կարողություն» հասկացությունը: