Թեմա - Անձի սոցիալ-ընկալումի և սոցիալ-սպասումի հարաբերությունը

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 1800 դրամ

Առարկա - Հոգեբանություն

Էջեր - 9

Բովանդակություն
Ներածություն
Անձի սոցիալ-ընկալումի և սոցիալ-սպասումի հարաբերությունը
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Андреева Г. Психология социального познания. Издательство։ Аспект Пресс, 2000. 304с.
2. Андреева Г. Социальная психология, Учебник для высших учебных заведений /5-е изд., испр. и доп. — М.։ Аспект Пресс, 2007. — 363 с.
3. Семечкин Н.И. Социальная психология. – М. – СПб։ Изд-во «Питерե, 2004. – 376 с
4. Снайдер М. Когда вера создает реальность։ самоподтверждающееся влияние первых впечатлений на социальное взаимодействие // Пайнс Э., Маслач К. Практикум по социальной психологии. СПб.։ Питер, 2000.
5. Социальная психология։ Хрестоматия. – М.։ Аспект Пресс, 1999. – 475 с.

Հատված

Մարդու կողմից մարդու ընկալումը կամ սոցիալական ընկալումը դասական, հանրագիտական բնութագրմամբ առաջին հերթին հոգեկան իմացական գործընթաց է: Այս գործընթացն իր մեջ ներառում է հոգեկան արտացոլման գրեթե բոլոր մակարդակները, այսինքն զգայությունների, ընկալման, պատկերացումների ու մտածողության միջնորդությամբ մարդիկ ընդունում և վերամշակում են արտաքին աշխարհից ստացված լրատվությունը: Սոցիալական, ինչպես նաև ցանկացած այլատիպ ընկալումների համար բնութագրական են առարկայնությունը, օբյեկտիվությունը և սուբյեկտիվությունը, ամբողջականությունը, ինչպես նաև համարժեք և ոչ համարժեք լինելը: Նոր մարդ ընկալելիս սուբյեկտն առաջին հերթին ուշադրություն է դարձնում նրա արտաքին որոշ կողմերին՝ դիմային արտահայտչականությանը, մարմնի լեզվին և այլն: Այս գործընթացում ձևավորվում են ուրիշ մարդկանց մասին պատկերացումներ, բնավորության գծերը որոշելու ընդունակություններ, հուզական-դինամիկ յուրահատկություններ բացահայտելու, մարդկանց մասնագիտության մասին որոշ պատկերացումներ կազմելու ունակություններ և այլն:
Ըստ սոցիալական ընկալման հոգեբանական տեսության հիմնադիր Ա.Ա. Բոդալյովի՝ մարդու կողմից մարդու ընկալումը բնութագրվում է իմաստավորվածությամբ, դրա հիմքում ընկնում են հոգեկան գործընթացները, անձի մոտիվացիան և դիրքորոշումները:
Ա. Բոդալյովայի, Ե. Սմիրնովայի հետազոտությունները ցույց են տվել, որ սոցիալական ընկալումները, մարդու կողմից մարդու որպես անձնավորության ընկալումը առավելապես իրականացվում է խոսքի միջոցով և խոսքի շնորհիվ:

Պատվիրել այս աշխատանքը