Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 5200 դրամ
Առարկա - Հոգեբանություն
Էջեր - 26
1.1 Անձի պաշպանական մեխանիզմներ. ընդհանուր ակնարկ
1.2 «Ես» կոնցեպցիան և նա ընդհանուր տարրերը
1.3 «Ես» կոնցեպցիայի ձևավորումը դեռահասության տարիքում
1.4 Անձի պաշտպանական մեխանիզմների և «Ես» կոնցեպցիայի համահարաբերակցության կապի ձևավորումը դեռահասության տարիքում
2. Հարությունյան Կ., Հոգեբանական պաշտպանական մեխանիզմները անձի տեսության համատեքստում, Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ գիտական տեղեկագիր, Հումանիտար գիտություններ № 2 (19) 2013, 110 էջ
3. Հարությունյան Ս., Մարդու հոգեսեռական զարգացման հիմունքները, Եր., 2004, 226 էջ
4. Նալչաջյան Ա., «Հոգեբանության հիմունքներ», Երևան 1997, 648 էջ
5. Տարիքային և մանկավարժական հոգեբանություն: Ուսումնական ձեռնարկ, խմբ.՝ Ա. Պետրովսկի - Երևան: Լույս, 1977, 394 էջ
6. Ֆրեյդ Զ., Հոգեվերլուծության ներածություն, Երևան, 2002, 472 էջ
Իր զարգացման ընթացքում անձը ենթարկվում է տվյալ ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական և քաղաքական փոփոխությունների ազդեցությանը, որի հետևանքով առաջացած ֆրուստրացիոն և սթրեսային իրավիճակներից դուրս գալու համար դիմում է պաշտպանական մեխանիզմների օգնությանը: Պաշտպանական մեխանիզմներ հասկացության մասին գաղափար տվեց ավստրիացի գիտնական Զ. Ֆրեյդը, 1894թ.-ին, հոգևերլուծական ուսմունքում`, պաշտպանական նեյրոպսիխոզե անվան տակ։ Անգիտակից հոգեկան երևույթների` պաշտպանական մեխանիզմների հայտնագործումը թույլ տվեց հասկանալ, որ մարդու հոգեկան գործունեությունը կարող է ընթանալ և գիտակցական, և անգիտակից մակարդակներում։ Հեղաշրջող մեծ նշանակություն ունեցավ այն հետևությունը, որ կան այնպիսի հոգեկան զորեղ ուժեր, որոնք լուրջ ազդեցություն են թողնում մարդու վարքի վրա, բայց և մնում են չգիտակցված: Պաշտպանական մեխանիզմները բնազդների և աֆեկտների կառավարման հիմնական եղանակներն (մեթոդները) են։ Դրանք գործում են անգիտակից ոլորտում, տարբերվում են միմյանցից, դինամիկ են և հակադարձելի։ Պաշտպանական մեխանիզմները կարող են լինել ինչպես ադապտիվ, այնպես էլ ախտաբանական:
Մեր կողմից մանրամասն նկարագրվեց պաշտպանական մեխանիզմների գործառական նշանակությունը, նրա նպատակը, առաջացման պատճառները, օբյեկտը, տեսակները։ Պաշտպանական մեխանիզմները դիտարկվեց որպես հոգեկան պրոցեսների յուրահատուկ մի ամբողջություն, որն ուղղված է նվազեցնելու տագնապները, և որի օգնությամբ անհատը ձգտում է պահպանել Ես-ի ամբողջականությունը և հարմարվողականությունը:
Բ.Բասինը և մի շարք հետազոտողներ հոգեբանական պաշտպանությունը համարում են, նորմալե մեր առօրյա կյանքում հաճախ հանդիպող նախազգուշական պաշտպանական մեխանիզմներ: Նա կարևորում է նաև պաշտպանական մեխանիզմների դերը` հոգեկան լարվածությունների առաջացումը կանխելու, ինչպես նաև մարդկանց վարքը կարգավորելու առումով: