Թեմա - Բայի տեսակները Ա.Բակունցի Միրհավ պատմվածքում

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2600 դրամ

Առարկա - Հայ գրականություն

Էջեր - 13

Բովանդակություն
Ներածություն
Բայի տեսակները Ա.Բակունցի Միրհավ պատմվածքում
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965:
2. Հ. Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. 3, 1957, էջ 15-17:
3. Աղայան Էդ., Ընդհանուր և հայկական բառագիտություն, Երևան, 1984:
4. Առաքելյան Վ., Խաչատրյան Ա., Էլոյան Ս., Ժամանակակից հայոց լեզու, հ. 1, Երևան, 1979:
5. Բակունց Ա., Երկեր չորս հատորով, հ. 1, Երևան, 1976:
6. Բարսեղյան Հ., Արդի հայերենի բայի և խոնարհման տեսություն, Երևան, 1953:
7. Եզեկյան Լևոն, Հայոց լեզու, Երևան, 2007:
8. Մարգարյան Ա., Ժամանակակից հայոց լեզու: Բառագիտություն, Երևան, 1993:
9. Մարգարյան Ա., Ժամանակակից հայոց լեզու: Ձևաբանոթություն, Երևան, 1989:

Հատված

Ինչպես նկատում է Մ. Ասատրյանը, ժամանակակից հայերենում բոլոր դերբայները, անկախ իրենց իմաստից և լեզվի համակարգում խաղացած դերից ու շարահյուսական կիրառություններից, իրար հետ կապված, իրարով պայմանավորված համագոյակից ձևեր են, և դրանցից մեկի գոյությունը կանխադրում է նաև մյուսների գոյությունը. նրանք միավորվում են մեկ բառի տակ որպես քերականական ձևեր և համախմբվում են մի քերականական կարգի տակ: Մինչդեռ պետք է նկատի ունենալ, որ հայերենի դերբայները և՛ իրենց արտահայտած իմաստներով, և՛ ձևաբանական ու շարահյուսական առանձնահատկություններով միասնական չեն, տարասեռ են ու տարաբնույթ և իրարից տարբերվում են մի շարք էական հատկանիշներով: Այսպես` դերբայների մի խումբ ունի ինքնուրույն շարահյուսական կիրառություն և անկախ բառային միավորներ են, նախադասության մեջ հանդես են գալիս տարբեր շարահյուսական պաշտոններով և կոչվում են անկախ դերբայներ : Դրանք են` անորոշ, անկատար, համակատար, հարակատար, ենթակայական, ապառնի երկրորդ ( ի, իք վերջավորությամբ): Դերբայների երկրորդ խումբը ինքնուրույն շարահյուսական կիրառությունից զուրկ և հետևաբար, բառային անկախություն չունեցող դերբայներ են, որոնք հանդես են գալիս, գործ են ածվում միայն օժանդակ բայի ներկա, անցյալ ձևերի հետ և կազմում ստորոգյալ: Սրանք կոչվում են կախյալ դերբայներ: Այդ դերբայներն են` անկատար, ապառնի, վաղակատար, ժխտման: Առաջին խմբի դերբայները Էդ. Աղայանը անվանում է վիճակային, իսկ երկրորդ խմբինը` կերպային :
Անորոշ դերբայը ցույց է տալիս գործողության և եղելության ընդհանուր գաղափար: Այն բայի հիմնական, ելակետային ձևն է և կազմվում է -ել, -ալ մասնիկներով: Ըստ կազմության լինում է պարզ (գրել, կարդալ, երգել, աղալ) և ածանցավոր (թռչել. գտնել, վազեցնել, ջարդոտել և այլն): Անորոշ դերբայը բնորոշելիս այն համեմատվում է գոյականի ուղղական հոլովաձևի հետ որպես ելակետային ձև: Մյուս կողմից` բայի անորոշ դերբայը անվանում է գործողությունը (գրել, կարդալ, երգել) և բայական յուրաքանչյուր ձև ածանցվում կամ ստորադասվում է նրան: Ուրեմն` անորոշ դերբայը ելակետային, սկզբնական, նախնական ձև է, միաժամանակ անվանողական դերբայ է, որից և կազմվում են մնացած բոլոր դերբայները, իսկ ապա նաև` դիմավոր եղանակային ձևերը: Դիտարկենք օրինակ ներ .
1. Կապտավուն սարերն այնքան պարզ էին երևում , որ հեռվից կարելի էր համարել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները (72):
2. Սոնան օձի պես կեռումեռ արեց , փորձեց ազատվել նրա բազուկների օղակից ( 74 ) : Մի քանի անգամ մոտեցավ, կամեցավ նրա հետ խոսել ... ( 75 ) : 

Պատվիրել այս աշխատանքը