Թեմա - Աշնան խորհրդանիշը Տերյանի և Բակունցի ստեղծագործություններում

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 3200 դրամ

Առարկա - Հայ գրականություն

Էջեր - 16

Բովանդակություն
Ներածություն
Աշնան խորհրդանիշը Տերյանի և Բակունցի ստեղծագործություններում
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Բակունց Ա., Երկեր, հ. 1, Երևան, 1976:
2. Իշխանյան Ռ., Արևելահայ բանաստեղծության լեզվի պատմություն (17-րդ դարից մինչև 1920 թ.), Երևան, 1978:
3. Հովհաննիսյան Մ., Խորհրդանիշները Վահան Տերյանի խոսքարվեստում, Երիտասարդ լեզվաբանների հանրապետական երկրորդ գիտաժողովի զեկուցումներ, Երևան, 2012:
4. Հովհաննիսյան Մ., Վահան Տերյանի չափածոյի գունային մակդիր-սիմվոլները, «Կանթեղ», Երևան, 2009, N2(39):
5. Ջրբաշյան Էդ., Գրականության տեսություն, Երևան, 1980:
6. Տերյան Վահան, երկերի ժողովածու 4 հատորով, հ. 1-2, Երևան, 1972-1973:
7. Винокур Г.О., Избранные работы по русскому языку, М., 1959.

Հատված

Վահան Տերյանն անպատկերացնելի գեղարվեստական բար ձունքի հասցրեց սիմվո լիս տա կան քնարերգությունը : « Նա մեզ ներկայանում է իբրև հայ խորհրդա նշա յին բա նաս տեղ ծու թյան ամենախոշոր ներկայացուցիչը Մեծարենցի հետ միա սին », – գրում է Ռ . Իշ խան յանը : Տերյանի խորհրդապաշտությունը , սակայն , 19- րդ դա րի կեսերից ևրո պա կան գրականության մեջ տարածում գտած այդ ուղղության պարզ կրկնությունը չէր : Բա նաս տեղծի ստեղծագործություններն ի հայտ բերեցին խորհրդա պաշ տության լեզուն ու պատկերները , նոր շունչ հաղորդեցին ժամանակի հայ պոե զիա յին , նպաստեցին հայ բանաստեղծական լեզվի առավել բարձր մակարդակի դրսևորմանը , գե ղար վեստական խոսքը նոր կերպարանքով հանդես բերե լուն : Խորհրդապաշտության թեմաներն ու արտահայտ չաձևերը անտարբեր չթողեցին բա զում արհավիրքներ տեսած ժողովրդի հանճարեղ ներ կա յա ցուցչին : Վերջինս , ստեղ ծա գոր ծելով նաև սիմվոլիզմի տիրույթում , ստեղծեց գրա կան բարձր արժեքներ :
Բանաստեղծի մի շարք ստեղծագործություններում , մասնավորապես « Մթնշաղի անուրջ ներ » շարքի գեղարվեստական պատկերների ստեղծման հիմքում ընկած է մե նու թյան , հեռացման , մոռացման թեման : Ուշագրավն այն է , որ խորհրդանշային արժեք են ստա նում մարդկային հոգևիճակն ու զգացողությունը՝ տեսանելի դարձնելով ցուրտ աշ խարհում դատապարտված հոգիների լուռ ապրումները , նրանց անուրջների նրբա կերտ աշխարհը , ուր փրկության հանգրվան են դառնում կապույտի խորհուրդը , անհայտ հե ռուն ու լուսեղեն հոգիները :
Տերյանի խոսքարվեստում գեղարվեստական խորհրդանիշի լեզվական դրսևորման ամենացայտուն արտահայտությունը փոխաբերությունն է : Առանձ նա հատուկ ուշադրության են արժանի հատկապես անձ նավորման միջոցով մարմնավորված խորհրդանշային պատկերները : Բանաստեղծի մռայլ ու տխուր ապրումներին հոգեհարազատ է նաև աշունը ՝ մեռ նող բնու թյան գեղեցիկ վիճակը , ինչպես՝ « Աշուն է . օրերը ցրտում են …, Այնքան քնքշու թյուն կա սրտում իմ … » (« Ոսկե շղթա », I , 230), « Ոսկեհանդերձ եկար ու միգասքող , Տխուրաչյա աշուն , սի րած աշուն … » ( Անտիպ էջեր , II , 15), « Աշո՛ւն , քաղցր ու բաղձալի , Ի ՞ նչ խոսքերով երգեմ քեզ …» (« Գիշեր և հուշեր », I , 139) և այլն : Դիտարկենք բանաստեղծական հատված « Աշուն է . օրերը ցրտում են …» ստեղծագործությունից : 

Պատվիրել այս աշխատանքը