Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2800 դրամ
Առարկա - Հանրային կառավարում
Էջեր - 14
Շարլ դը Գոլը Ֆրանսիայի 5-րդ հանրապետության հիմնադիր
Եզրակացություն
2. Голль Ш. де. На острие шпаги. — М.: Европа, 2006. — (Идеологии). — 240 с.
3. Арзаканян М. Ц. Де Голль и голлисты на пути к власти. — М.: Высшая Школа, 1990 (переиздание 2001 г. под названием «Генерал де Голль на пути к власти»,
4. Арзаканян М. Ц. Де Голль. — М.: Молодая гвардия, 2007. — 302 с. — (Жизнь замечательных людей). — 5000 экз. — .
5. Арзаканян М. Ц. Великий де Голль: «Франция — это я!». — М.: Яуза, Эксмо, 2012. — 512 с., 3000 экз. —
6. Гордиенко А. Н. Командиры Второй мировой войны. — Т. 1. — Мн., 1997. —
7. Залесский К. А. Кто был кто во Второй мировой войне. Союзники СССР. — М.: АСТ, 2004. — Т. 1. — 702 с. —
8. Максимов В. Г. Де Голль и голлисты. «Коннетабльե и его соратники. М.: Книжный мир, 2014. — 800 с. —
9. Молчанов Н. Н. Генерал де Голль. — М.: Международные отношения, 1973 (2-е изд. 1980, 3-е изд. 1988; новейшее переиздание 2003 г. под названием «Де Голль»,
Շարլ դը Գոլը մասնակցում է Առաջին աշխարհամարտին, երեք անգամ վիրավորվում է: Վերջին անգամ` 1916թ. Վերդենի ճակատամարտում վիրավորվելուց հետո անգիտակից վիճակում գերի է ընկնում: Չհաշտվելով գերության մտքին` դը Գոլը վեց անգամ փախուստի անհաջող փորձ է կատարում: Շատ շատերի հետ նա էլ գերությունից ազատվում է պատերազմի ավարտից հետո միայն: Պատերազմից հետո դը Գոլը երկու տարի մարտավարության տեսություն է դասավանդում Լեհաստանում` Ռեմբերտովի ռազմական դպրոցում, ապա տեղափոխվում է հայրենիք` Բարձրագույն ռազմական դպրոց: Շուտով նա լայն ճանաչում է ստանում նաև իբրև ռազմական տեսության վերաբերյալ գրքերի հեղինակ` «Հանուն արհեստավարժ բանակի», «Թրի սայրին», «Ֆրանսիան և իր բանակը» և այլն: 1932-1936թթ. Շարլ դը Գոլը Պաշտպանության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղարն էր, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ նշանակվեց տանկային գնդի հրամանատար: Նա անչափ կարևորում էր և իր մենագրություններում տեսականորեն հիմնավորում ու կոչ անում զարկ տալ մեքենայացված, մասնավորապես՝ տանկային զորամիավորումների զարգացմանը` դրանք համարելով ապագա պատերազմների հիմնական հարվածային ուժը: 1940թ. հունիսին` Ֆրանսիայի պարտությունից հետո գեներալ դը Գոլը, որ պաշտպանության փոխնախարարն էր, չցանկանալով մասնակցել վարչապետ Ֆիլիպ Պետենի` Գերմանիայի հետ սկսած ստորացուցիչ հաշտության բանակցություններին, մեկնեց Լոնդոն: Ու.Չերչիլի դիպուկ արտահայտությամբ` «դը Գոլը իր հետ տարավ Ֆրանսիայի պատիվը»: Հունիսի 18-ին ռադիոյով սփռվեց դը Գոլի նշանավոր ելույթը` զավթիչների դեմ համընդհանուր դիմադրության շարժում սկսելու կոչով. «Ֆրանսիան պարտվել է ճակատամարտում, բայց չի պարտվել պատերազմում: Ոչինչ կորած չէ, քանի որ այս պատերազմը համաշխարհային է: Կգա այն օրը, երբ Ֆրանսիան կվերադարձնի իր ազատությունն ու մեծությունը: Ահա թե ինչու ես դիմում եմ բոլոր ֆրանսիացիներին` միավորվելու ինձ հետ` հանուն գործելու, հանուն ինքնազոհաբերման և հույսի»: Գեներալ դը Գոլի նախաձեռնությամբ ստեղծվեց «Ազատ Ֆրանսիա» կազմակերպությունը, որը, ըստ էության, դարձավ դիմադրության շարժման ղեկավար օղակը: