Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 4800 դրամ
Առարկա - Հանրային կառավարում
Էջեր - 24
1. Պետական կառավարման արդյունավետության էությունը և գնահատումը
2.Մասնակի արդյունավետություն
Եզրակացություն
2. Վ. Քալաշյան, Պետական կառավարում, Միջազգային փորձը և ՀՀ առկա իրողությունները, 21-րդ դար ամսագիր, 2009թ.
3. Ռոբերտ Բ. Դենհարդ «Հանրային կազմակերպության տեսություններ» Երևան, «Անտարես» 2006թ.
4. Քալաշյան Վ. «Պետական կառավարման համակարգի զարգացման հեռանկարները և առաջնահերթությունները», Երևան, Նորավանք գիտակրթական հիմնադրամ, 2003թ:
Ըստ կառավարման նշանավոր տեսաբան Հարինգտոն Էմերսոնի՝ առավելագույն ջանքեր գործադրելով առավելագույն արդյունքի հասնել՝ նշանակում է աշխատել լարված, մինչդեռ աշխատել արդյունավետ՝ նշանակում է հասնել առավելագույն արդյունքի` գործադրելով նվազագույն ջանքեր: Հանրային կառավարման արդյունավետության գնահատումը ևս պետք է ենթարկվի Էմերսոնի տրամաբանությանը: Անշուշտ, ամենակարևորը արդյունքն է` հանրային որակյալ կառավարումը` որպես ծառայություն, որ մատուցում են երկրի բնակչությանը հանրային կառավարման մարմինները: Սակայն կարևոր են նաև այն ծախսերը, որոնցով ուղեկցվում է այդ ծառայության մատուցումը: Վերջին հաշվով, սա որակի և գնի դասական հարաբերակցությունն է` դրան բնորոշ ներքին հակասություններով: Այս տեսակետից թվում է, թե հանրային կառավարման «որակ-գին» հարաբերակցության վերլուծությունը պետք է իրականացվի նույն գործիքակազմով, ինչ ամեն մի այլ ծառայության կամ ապրանքի դեպքում: Սակայն հանրային կառավարման արդյունավետության գնահատումը շատ ավելի համալիր և բազմակողմանի խնդիր է: