Թեմա - Էթիկայի կանոնները և դրանց կիրառումը կոռուպցիայի կանխարգելման գործընթացում

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 5000 դրամ

Առարկա - Հանրային կառավարում

Էջեր - 25

Բովանդակություն
Ներածություն
1.Էթիկայի էությունը, կանոնները և նշանակությունը գործարարության իրականացման համատեքստում
2.Էթիկայի կանոնները որպես կոռուպցիայի դեմ պայքարի հիմնա¬կան միջոցներից մեկը
3.Հակակոռուպցիոն քաղաքականության հիմնարար արժեքներն ու սկզբունքները
Եզրակացություններ

Գրականության ցանկ
1. Տ.Կ. Սարգսյան «Էթիկական նորմերը պետական կառավարման համակարգում » Երևան 2016թ.
2. Վ.Ռ.Քալաշյան «Պետական կառավարման արդյունավետությունը » Երևան ԵՊՀ հրատարակչություն 2014 թ.
3. Разин А. В. Этика։ Учебник для вузов. - 3-е изд., перераб. - Москва։ Академический Проект, 2006. - 624 с
4. Хоружий С. С. Кризис классической европейской этики в антропологической перспективе
5. Энциклопедический словарь / Под ред. Р. Г. Апресяна, А. А. Гусейнова. - Москва։ Гардарики, 2001.
6. Босхолов С.С. Проблемы уголовной политики в сфере борьбы с коррупцией // Проблемы борьбы с коррупцией. Сборник статей. М., 1999.
7. Галустьян О.А. Коррупция в деятельности органов внутренних дел и права человека // Проблемы борьбы с коррупцией. Сборник статей. Под ред. С. Ринглер,

Հատված

Հանրային ծառայողների էթիկական արհեստավարժության ձևավորումն ու զարգացումը ներկայացվում և վեր են լուծվում հանրային ծառայողների էթիկական արհեստավարժության բաղադրիչներi միջոցով, դրանց կարևորությունը էթիկական դատողությունների կառուցման և որոշումների կայացման գործընթացներում: Այս առումով չափազանց մեծ է հանրային կառավարման համակարգում շահերի բախման արդյունավետ կարգավորումների դերը: Չնայած շահերի բախման իրավիճակները հանրային ծառայության համակարգում անխուսափելի են, ինչը պայմանավորված է հանրային ծառայողի սոցիալական դերերի բազմազանությամբ, սակայն նման իրավիճակների անխուսափելիությունը միայն ընդգծում է շահերի բախման կարգավորման գործուն մեխանիզմների ներդրման և կիրարկման անհրաժեշտությունը: Մանրազնին ուսումնասիրության են ենթարկվում հանրային ծառայողի կարևորագույն որակներից երկուսի փոխադարձ կապերը՝ տեխնիկական պատրաստվածության և էթիկական արհեստավարժության: Փոխադարձ կապերի ուսումնասիրումը բավարար հիմքեր է տալիս եզրակացնելու, որ հանրային ծառայողի մասնագիտական պարտքի պատշաճ կատարման համար միայն տեխնիկական պատրաստվածությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Այն անհրաժեշտաբար պետք է ամրապնդվի էթիկական արհեստավարժության համապատասխան մակարդակի առկայությամբ, ինչը կբացառի գիտելիքների ու հմտությունների ծառայեցումը հանրային շահի բովանդակությունից դուրս: Հանրային ծառայողների էթիկական արհեստավարժության վերլուծությունը կատարվում է երկու մակարդակներով՝ կազմակերպական և անհատական: Առաջինի դեպքում ակներև են ավանդական բյուրոկրատական համակարգի հատկանիշները, երբ էթիկական վարքը գլխավորապես վերահսկվում է արտաքին հաշվետվողականության մեխանիզմներով, իսկ անհատական չափումը համահունչ է հանրային ծառայողների հայեցողական լիազորությունների ընդլայնվող շրջանակի հետ, երբ էթիկական վարքի վերահսկման գլխավոր մեխանիզմը հանրային ծառայողի անձնական պատասխանատվությունն է:

Պատվիրել այս աշխատանքը