Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 4600 դրամ
Առարկա - Հանրային կառավարում
Էջեր - 23
Գլուխ 1. Ավստրալիայի քաղաքական բարեփոխումները
1.1 Քաղաքացիական ծառայության բարեփոխումներն Ավստրալիայում 1901թ.-ից սկսած
1.2 Քաղաքացիական ծառայության բարեփոխումների ընթացքը Ավստրալիայում 1970-ական թվականներին
Գլուխ 2. Նոր Զելանդիայի քաղաքացիական ծառայության բարեփոխումները
2.1 Բարեփոխումների ընթացքը 1970-80 ական թվականներին Նոր Զելանդիայում
2.2 Բարեփոխումների ընթացքը 1980-ական թվականներից հետո
Եզրակացություն
2. Campbell, C. and G.K. Wilson (1995), The End of Whitehall: Death of a Paradigm, Oxford: Blackwell.
3. Boix, C. and D.N. Posner (1998), ‘Social capital: explaining its origin and effects on government performance’, British Journal of Political Science, 28, 686–93.
4. Boston, J., J. Martin, J. Pallot and P. Walsh (1996), Public Management: The New Zealand Model, Auckland: Oxford University Press.
5. Черкасов А. И. “Местное самоуправленние и децентрализация власти: опыт развивающихся стран”, Государство и право, 1992г..
6. Органы местного управления в зарубежных странах: Сравхительное исследования, М., ИНИОН, 1994г..
7. Я.Ю. Старцев. Государственное и муниципальное управление в зарубежных странах. http://business.polbu.ru/starcev_govmanagement/ch17_ii.html
Հարկ է նշել, որ պետածառայական համակարգի արդյունավետությունն իբրև ողջ պետական կառույցի արդյունավետության գնահատման համալիր ցուցանիշ, արդեն իսկ քննարկվել է գիտական գրականությունում, որտեղ շեշտադրումները կատարվել են պետական ծառայության գործառութային բաղադրիչի վրա: Մասնավորապես, սահմանվել է պետածառայական համակարգի առաքելությունից բխող մասնակի արդյունավետությունը.,Պետական ապարատի արդյունավետությունը կարելի է իրավամբ համարել արդյունավետ միայն այն դեպքում, երբ այն կարողանում է վճռել պետական շահերի լավագույն պաշտպանության խնդիրը և ազգաբնակչության շահերի պաշտպանության ապահովումը, սոցիալական խմբերի և յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանությունը: Հենց այս երկակի խնդրում է ամփոփված պետական ապարատի արդյունավետության կարևորագույն կողմը»: Ըստ այս մոտեցման՝ պետական ծառայության արդյունավետությունը արտահայտվում է հանրության անդամների քաղաքացիական ակտիվ կյանքի հնարավորությունների ընդլայն- մամբ, հանրային գործերի կառավարման և ինքնակառավարման ոլորտներում քաղաքացիների ներգրավմամբ: Համաձայն ներկայացված տեսակետների՝ հանրային և անհատական շահադրումների այսօրինակ համադրումը հնարավոր է ապահովել պետական մարմինների կանոնավորված համակարգով, վերջիններիս կողմից, օրինական կարգով, հանրային շահերի պաշտպանության և կիրարկման հնարավորությամբ:
Համաշխարհային մակարդակում տարեցտարի կատարվող փոփոխությունները ստիպում են մեզ առավել ուշադրություն դարձնել պետության դերին: Որքան առաջընթաց է ապրում հասարակությունը, այնքան ավելանում է հանրային կառավարման մոդելների, մեխանիզմների և իրականացման մեթոդների բարելավման պահանջը: Վերջին տասնամյակում տեղի ունեցած իրադարձությունները բարձրացնում են պետության դերը, քանի որ խնդիր է դրվում վերանայել հանրային կառավարումը` դարձնելով այն գիտատեխնիկական առաջընթացին համահունչ և առկա կամ կանխատեսվող հիմնախնդիրներին առավել արդյունավետ արձագանքող: Ելնելով ասվածից, այստեղ վերանայվել է գիտական տեսությունում ընդունված և Ֆայոլի կողմից առաջադրված ու դասական համարվող կառավարման փուլերի տրամաբանությունը` հստակորեն սահմանազատելով «Կառավարում» և «Ղեկավարում» կատեգորիաների եզրաբանությունը քաղաքագիտական համատեքստում: