Թեմա - Ցիկլոն և անտիցիկլոն

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 5200 դրամ

Առարկա - Աշխարհագրություն

Էջեր - 26

Բովանդակություն
Ներածություն
1. Ցիկլոնները և անտիցիկլոնները որպես մթնոլորտային ճնշման տարածական բաշխման կենտրոններ
2. Ցիկլոնի առաջացման պայմանները, տարածման օրինաչափությունները
3. Անտիցիկլոնի առաջացման պայմանները և տարածման օրինաչափությունները
4. Ցիկլոնները և անտիցիկլոնները որպես կլիմաառաջացնող գործոններ
5. Ցիկլոնների և անտիցիկլոնների դերը սպասվելիք եղանակի կանխատեսման գործում
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Ալեքսանդրյան Գ. Ա. Օդերևութաբանություն և կլիմայագիտություն, Երևան, 1980, 20 էջ
2. Зубян Ж. Д. Вонзникновение и развитие циклонов и антициклонов, Л., 1949, 52 с.
3. Кац А. Л. Сезонные изменения общей циркуляции атмосферы и долгосрочные прогнозы, 1960, 270 с.
4. Матвеев Л. Т. Курс общей метеорологии. Физика атмосферы, А. Гидрометеоиздат, 1984, 751 с.
5. Хромов С. П., Петросянц М. А. Метеорология и климатология, 2006, 582 с.
6. Шишлов В.И, Организация циклов средообразующих и климатообразующих процессов , Журнал Сибирского Федерального Университета, М., (2008 1) с. 370-389

Հատված

Եղանակային համակարգերը խաղում են օդային օդակարգավորչի դեր, ինչի շնորհիվ մեր մոլորակը բնակեցված է:
Հիմնական եղանակային համակարգեր են հանդիսանում ցիկլոնները և անտիցիկլոնները: Անտիցիկլոնները դրանք բարձր մթնոլորտային ճնշմամբ ոլորտներ են վայրընթաց օդային հոսանքներով: Ցիկլոնը իրենից ներկայացնում է ցածր մթնոլորտային ճնշմամ շրջաններ վերընթաց օդային հոսանքներով: Այդ պատճառով ցիկլոններին բնորոշ է ամպամած, տեղումառատ եղանակը:
Ցիկլոնը իրենից ներկայացնում է օդի լայնածավԱլ պտույտային շարժումը ցածր ճնշման պարփակված շրջանով կենտրոնում, որի հետևանքով ցիկլոնի մեջ քամիները փչում են ծայրամասերից դեպի կենտրոնը:
Երիտասարդ ցիկլոնում անցնում են երկու ճակատ. տաք հարավ-արևելյան մասում և սառը հյուսիս-արևմուտքում: Երկու ճակատներն էլ միանում են ցիկլոնի կենտրոնում, իսկ նրանց միջև տեղակայված է ոլորտ, որը զբաղեցված է տաք օդային զանգվածով, այսպես կոչված ցիկլոնի տաք սեկտորը: Ցիկլոնի մնացած մասը լցված է սառը օդային զանգվածով:
Ցիկլոնը զբաղեցնելով մեծ տարածություն, ընդգրկում է աշխարհագրական տարբեր լայնություններ, ծովեր, ցամաքներ: Նրա եզրից կենտրոն են ներխուժում տարբեր օդային զանգվածներ` տաք, սառը, չոր խոնավ և այլն:
Արևմուտքից արագ շարժվող փետրաձև ամպերը, (որոնք ցույց են տալիս ցիկլոնի մոտեցումը) նախագուշակում են, որ մեկ-երկու օրից հետո վրա կհասնի ամպամած եղանակ: Եթե երկնքի վրա միաժամանակ նկատվում են զանազանակերպ ամպեր և տարբեր տեսակի ամպերը շարժվում են տարբեր ուղղություններով, այդ դեպքում պետք է սպասել եղանակի փոփոխության` անձրևի կամ անգամ փոթորիկի…

Պատվիրել այս աշխատանքը