Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 4600 դրամ
Առարկա - Աշխարհագրություն
Էջեր - 23
1. Մթնոլորտը որպես աշխարհագրական թաղանթի ամենաշարժուն ոլորտը
2. Մթնոլորտային օդի աղտոտման հիմնական աղբյուրները
3. Քամիների դերը մթնոլորտի աղտոտման գործում
4. Ցիկլոնների և անտիցիկլոնների դերը մթնոլորտի
աղտոտման գործում
5. Օդի ջերմաստիճանի, մառախուղների, տեղումների և այլ գործոնների դերը մթնոլորտի աղտոտման գործում
Եզրակացություն
2. Վարդանյան Թ.Գ., Մարգարյան Վ., Օդերևութաբանություն և կլիմայագիտություն. Եր., 2014
3. Матвеев Л. Т. Курс общей метеорологии. Физика атмосферы, А. Гидрометеоиздат, 1984, 751 с.
4. Безуглая Э.Ю., Сонькин Л.Р. Влияние метеорологических условий на загрязнение воздуха в городах Советского Союза // Метеорологические аспекты загрязнения атмосферы. - Л.: Гидрометеоиздат, 1971. - С.241 - 252.
5. Хромов С. П., Петросянц М. А. Метеорология и климатология, 2006
6. Основы экологии и природопользования: Учеб. пособ. / О. А. Джугарян. - Смоленск : Ойкумена, 2000
…Օդ նետված աղտոտող նյութերի ֆիզիկական կառուցվածքից ելնելով` դասակարգվում են՝
1. գազային (ծծմբի երկօքսիդ, ազոտի օքսիդներ, ածխաջրեր և այլն),
2. հեղուկ (թթուներ, հիմքեր, աղերի լուծույթներ և այլն),
3. պինդ (կանցերոգեն կամ քաղծկեղածին նյութեր, կապար և նրա միացությունները, օրգանական և անօրգանական փոշիներ, խեժեր և այլն):
Չորս հիմնական աղտոտող պետությունների (ԱՄՆ, ԽՍՀՄ, Գերմանիա, Ճապոնիա) մթնոլորտ նետած թունավոր նյութերի ընդհանուր քանակությունը 1990թ. կազմել է 401 միլիոն տոննա, որից Ռուսաստանին բաժին է ընկնում 26,2 միլիոն տոննա:
Օդի աղտոտման շատ ծանրակշիռ պատճառ են փոխադրամիջոցները` մեքենաները, ինքնաթիռները և այլն:
Տրանսպորտային միջոցները երկակի բացասական ներգործություն ունեն շրջակա միջավայրի վրա`
1. Վառելիքի այրման համար ծախսում են մթնոլորտի թթվածինը
2. Այրման թունավոր արգասիքները արտանետվում են մթնոլորտ
Մեքենաների արտանետումները ջերմոցային էֆեկտի առաջացման պատճառներից են:
Ծխի, մրի, փոխում և այլ աղտոտող նյութերի կուտակումը «ծխային գլխարկում» քաղաքի վրա, կլանում են արևային ռադիացիայի մի մասը և նպաստում օդի լրացուցիչ տաքացմանը: Առավել տաք օդը քաղաքի ներսում, հատկապես լավ է զգացվում գիշերը և վաղ առավոտյան ժամերին: Արևածագից հետո և ցերեկը այդ տարբերությունը նվազագույն է և կարող է լինել բացասական: «Ջերմության կղզիները» առաջ են բերում օդի հոսքեր, ուղղված ծայրամասերից դեպի կենտրոն, և մաքուր օդի մատակարարում ծայրամասերին:
Մթնոլորտային օդը դասվում է բնության անսպառ ռեսուրսների շարքը: Եվ իրոք, որպես ֆիզիկական մարմին օդը պրակտիկորեն անսպառ է: Սակայն նրա կազմի փոփոխությունն առանձին շրջաններում այն աստիճան խորն է կատարվում, որ օդը որակապես սպառվում է: Ահա թե ինչու բնապահպանական պրակտիկայում մթնոլորտային օդը համարում են բնական այնպիսի ռեսուրս, որի վերականգնման մասին մշտապես անհրաժեշտ է հոգ տանել: Այսպիսով մթնոլորտի աղտոտումը հիմնականում անտրոպոգեն բնույթ ունի…