Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 4800 դրամ
Առարկա - Աշխարհագրություն
Էջեր - 24
1. Հողատիպերի տարածման առանձնահատկությունները
2. Հողային ռեսուրսների դասակարգումը ըստ ռելիեֆային պայմանների
3. Հողերի բոնիտում, բոնիտման բալերի հաշվարկ
4. Հողերի գնահատման սանդղակների մշակում
5. Հողերի յուրացվածության աստիճանը և որակական գնահատումը
Եզրակացություն
2. Եզեկյան Ա.Ս., Էֆենդյան Պ.Ս., Հողային կադաստր. Ե., 2008, 285 էջ
3. Հայրապետյան Է.Մ., ՙՀողագիտություն՚, Երևան 2000, 456 էջ
4. Հայկական ՍՍՀ ֆիզիկական աշխարհագրություն. Եր., 1971, 469 էջ
5. Указания о порядке проведения оценки земель. М., 1987, 75 с.
6. Докучаев В.В. Избранные сочинения / Ред. С.С. Соболев. М.: Сельхозгиз, 1954. 708 c.
Ինչպես գիտենք, հողը հանդիսանում է հասարակության բարեկեցության ելակետային նյութական հենարանը, տնտեսական աճի բոլոր գործոնների` աշխատանքային , նյութական, տեխնիկական և բնական, նորմալ վերարտադրության հիմքը: Առանց հողի օգտագործման աներևակայելի է որևէ հասարակական արտադրության զարգացում: Այն օգտագործվում է ժողտնտեսության բոլոր ճյուղերում: Հետևաբար, բոլոր հողօգտագործողների հիմնական պարտականությունը հողերի ճիշտ և ռացիոնալ օգտագործումն է , պարտավոր են օգտագործել այնպես, որ տվյալ հողը դեգրադացիայի չենթարկվի, չընկնի նրա բերքատվության աստիճանը:
Մարդուն բնության, էկոլոգիական դաշտի հետ կապող օղակը ռեսուրսօգտագործումն է, իսկ ավելի լայն ` բնօգտագործումը: Հողը հանդիսանում է մարդու կողմից օգտագործվող կարևորագույն ռեսուրսը, որի սխալ օգտագործումը հաճախ հանգեցնում է հողերի հետաճի, իսկ որոշ դեպքերում նաև անապատացման: Վերջինս առանձնահատուկ ուժգնությամբ է հանդես գալիս ՀՀ արիդ բարդ լեռնային ռելեֆի պայմաններում, որտեղ տասնյակից ավելի հողատիպեր և ենթատիպեր հաջորդում են վերընթաց գոտիականությամբ:
Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը (այսինքն` տարածքը) կազմում է 2974.3 հազ հեկտար: Ընդ որում` գյուղատնտեսական արտադրության համար հնարավոր է օգտագործոլ ամբողջի 46.8%-ը:
Քանի որ հայկական լեռնաշխարհը, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը, տիպիկ լեռնային երկիր է, ունի խիստ կտրկված մակերևույթ, տարածքի զգալի մասը լերկ ժայռեր են, այդ իսկ պատճառով գյուղատնտեսության համար պիտանի հողերը սահմանափակ են:
Ներկայումս հանրպետության հողային ֆոնդը կազմում է 1391 հազ հեկտար, որից մոտ 36%-ը կազմում են վարելահողերը, մոտ 4%-ը բազմամյա տնկարկներն են, մոտ 10%-ը խոտհարկները:
Հողերի բոնիտման մեթոդական հարցերի մշակման գործում մեծ ներդրում ունի գիտական հողագիտության հիմնադիր Վ.Վ.Դոկուչաևը: Նրա կողմից մշակվել է, այսպես կոչված, հողերի գնահատման բնապատմական մեթոդը, որը լրացումներով և մեկնաբանություններով կիրառվել և կիրառվում է մինչ օրս: Նա գրում է, որ հողի ճիշտ և հուսալի բոնիտում հնարավոր է այն դեպքում, երբ հողերի դասակարգման ¥դասերի, տիպերի, տեսակների¤ հիմքում ամենից առաջ հողն է իր բնական հատկություններով, որն ուղղակի կոռելյացիոն կապի մեջ է մշակաբույսերի բերքատվության հետ: Նա նշում է, որ հողի հատկությունների առանձին բաղադրիչներից ստացված միջին գնահատականը կարող է ազդել բույսերի զարգացման վրա£ Բացի այդ` մի բույսի զարգացման համար որոշակի կլիմայական պայմաններում կարող են առանձնապես կարևորվել հողի ֆիզիկական, իսկ մյուսի համար` քիմիական հատկությունները:
Հողային կադաստրի վարման համակարգում բոնիտումը կատարվում է միասնական ծրագրով` հանրապետության հողերի տնտեսական գնահատման աշխատանքներին զուգահեռ, նախօրոք մշակված տարածքի կադաստրայն շրջանացման սխեմայի հիման վրա: Աշխատանքներն ընթանում են երկու փուլով: Առաջին փուլում կատարվում է հանրապետության հողերի գնահատման խոշոր միավորների` հողագնահատման շրջանների գյուղատնտեսական հողատեսքերի որակական գնահատում, գնահատման սանդղակների ու գործակիցների մշակում: Երկրորդ փուլում կատարվում է հանրապետության սուբյեկտների` վարչատարածքային միավորների գյուղատնտեսական հողատեսքերի գնահատում: