Թեմա - Հողերի արժեքային գնահատում

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 4400 դրամ

Առարկա - Աշխարհագրություն

Էջեր - 22

Բովանդակություն
Ներածություն
1. Հողերի արժեքային գնահատման էությունը
2. Հողերի արժեքային գնահատման բազիսային ցուցանիշների որոշում
3. Հողամասերի արժեքային գնահատումը
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Եզեկյան Ա.Ս., Էֆենդյան Պ.Ս., Հողային կադաստր. Եր., 2008
2. Чешев А.С. Земельный кадастр Учебник для вузовМ., 2000
3. И. X. Наназашвили, В.А. Литовченко, В.И. Наназашвили. Кадастр, экспертиза и оценка объектов недвижимости. – М.: Высшая школа, 2009. – 432 с.
4. А.А. Варламов, А.В. Севостьянов. Земельный кадастр. В 6 томах. Том 1. М.: КолосС, 2008. – 265 с.

Հատված

Հողերը, լինելով բնության օբյեկտներից մեկը, ունի այնպիսի հատկություններ, որոնք կարող են գնահատվել որոշակի ցուցանիշներով: Ըստ օգտագործման նպատակային նշանակության` հողերի հատկությունները լինում են տարբեր: Օրինակ` անտառի հիմնման և աճեցման համար հողերը տարբերվում են գյուղատնտեսական մշակաբույսերի համար նախատեսված հողերից; Այդ պատճառով էլ տարբեր նպատակային նշանակության հողերի գնահատման մեթոդական մոտեցումները նույնպես տարբեր են:
Հողերի գնահատման տվյալներն անհրաժեշտ են` հողի հարկի, վարձավճարի չափերի, շուկայական գների նորմերի որոշման, անշարժ գույքի օբյեկտների շուկայական հարաբերությունների պետական կարգավորման, ինչպես նաև հողերի արդյունավետ օգտագործման հնարավորությունների բացահայտման, դրանց օգտագործման և պահպանման հանդեպ պետական վերահսկողություն իրականացնելու, գյուղատնտեսական արտադրության տեղաբաշխման և զարգացումն ապահովելու համար:
Հողերի գնահատման բազիսային ցուցանիշները ստացվում են երեք փուլերով: Առաջին փուլում որոշվում է յուրաքանչյուր հողագնայատման շրջանում մշակվող առաջատաչ մշակաբույսերի միջին բազիսային բերքատվությունը` հաշվի առնելով տվյալ գնահատման շրջանի բնական և տնտեսական գործոնների միջին ցուցանիշները:
Երկրորդ փուլում կատարվում է հիմնական գնահատման շրջանի սահմաններում գտնվող ջրով և անջրդի վարելահողերի միասնակնա գնահատման ենթաշրջանների առանձնացում և գյուղատնտեսական հողատեսքերի գնահատման միջին բազիսային ցուցանիշների որոշում:
Երրորդ փուլում հողագնահատման շրջանի յուրաքանչյուր հողատեսքի համար ստացված բազիսային ցուցանիշները տարբերակվում են ըստ հողային ուրվածերի` բոնիտետի մեկ բալի արժեքի հաշվարկման ճանապարհով:
Գյուղատնտեսական հողատեսքերի յուրաքանչյուր բալի գինը որոշելու համար համապատասխան բազիսային արժեքը բաժանվում է 50-ի, որն արտահայտում է տվյալ գնահատման շրջանի հողերի բերրիության միջին մակարդակը, բալերով`
Բգին = Գբազ. / 50
Որտեղ50-ը բազիսային հողախմբի միջին բալն է:
Յուրաքանչյուր գնահատման շրջանի համար որոշված միջին բազիսային ցուցանիշը տարբերակվում է ըստ գնահատման խմբերի, արդյունում դուրս են բերվում խմբերի գործակիցները:
Հանրապետության յուրաքանչյուր գնահատման շրջանում գյուղատնտեսական հողատեսքերի հողամասի կադաստրային արժեքը որոշում են` հողամասի մակերեսը բազմապատկելով տվյալ հողագնահատման շրջանի միջին բազիսային արժեքով և գնահատման խմբի գործակցով`
Գ = Sհա •Գբազ •Կխումբ
Որտեղ Գ-ն հողամասի կադաստրային արժեքն է, հազ. դրամ, Sհա –ն` հողամասի մակերեսը, հա, Գբազ –ը` միջին բազիսային գինը, հազ. դրամ, Կխումբ-ը` գնահատման խմբի գործակիցը:
Այսպիսով, հողի գնահատումը կատարվում է հողի առավել արդյունավետ օգտագործման սկզբունքից ելնելով: Դա նշանակում է, որ հողի շուկայական արժեքը որոշում են ելնելով հողամասի այնպիսի օգտագործումից, որը հանդիսանում է առավել հավանականը, ֆիզիկապես հնարավորը, գիտակցաբար արդարացվածը, համապատասխանում է գործող օրենսդրության պահանջներին, ֆինանսապես իրագործելի է, որը արդյունքում տալիս է հողամասի արժեքի առավելագույն հաշվարկային մեծությունը: Ընդ որում հնարավոր է հողամասի հիմնավորված բաժանումը առանձին մասերի, որոնք տարբերում են ձևերով, տեսքով և օգտագործման բնույթով:

Պատվիրել այս աշխատանքը