Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 4600 դրամ
Առարկա - Աշխարհագրություն
Էջեր - 23
1.Հողային կադաստրի վիճակագրական մեթոդ
2. Դինամիկ շարքերի մեթոդ
3. Ինդեքսային մեթոդ
Եզրակացություն
2. Պետրոսյան Ա.Ն., Վիճակագրության ընդհանուր տեսություն. Եր., 2008
3. Чешев А.С. Земельный кадастр Учебник для вузовМ., 2000
4. И. X. Наназашвили, В.А. Литовченко, В.И. Наназашвили. Кадастр, экспертиза и оценка объектов недвижимости. – М.: Высшая школа, 2009. – 432 с.
5. А.А. Варламов, А.В. Севостьянов. Земельный кадастр. В 6 томах. Том 1. М.: КолосС, 2008. – 265 с.
Հողը հասարակության հարստության աղբյուրն է, նյութական արտադրության, սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական հարաբերությունների հատուկ առարկան, ինչպես նաև տարածական հիմք և արտադրության միջոց: Ելնելով դրանից` անհրաժեշտություն է առաջանում ստեղծել հողային պաշարների կառավարման նոր համակարգ:
Վիճակագրական մեթոդն օգտագործվում է փաստացի նյութերի հավաքագրման և խմբավորման ժամանակ` հողային կադասգրի օբյեկտի վերաբերյալ տվյալների գիտական վերլուծության կիրառումով:
Վիճակագրական հետազոտությունը բաղկացած է երեք հիմնական փուլերից.
վիճակագրական դիտարկում, դիտարկման արդյունքների սկզբնական մշակում, ամփոփում և խմբավորում, ամփոփված նյութերի վերլուծություն:
Մենագրական մեթոդը ծառայում է առանձին տիպիկ երևույթների, փաստերի, նպատակների ուսումնասիրման և մշակման համար: Այդ ընթացքում, սովորաբար, բազմակողմանիորեն ուսումնասիրվում են լավագույն, առաջավոր տնտեսությունները` դրանց փորձը տարածելու նպատակով:
Ինչպես նշվեց, վիճակագրության մեջ որոշակի առարկայի ուսումնասիրման համար ելակետային տեղեկատվության ստացումը կոչվում է դիտարկում: Այն զանգվածային տվյալների պլանաչափ հավաքագրման գործընթաց է: Վիճակագրական դիտարկման ձևերից են հաշվետվությունն ու հաշվեգրումը:
Գոյություն ունեն դինամիկայի շարքերի տարբեր տեսակներ, որոնք դասակարգվում են ըստ ստորև ներկայացված հատկանիշների:
Կախված մակարդակների արտահայտման եղանակներից` լինում են բացարձակ, հարաբերական և միջին մեծություններով շարքեր:
Կախված այն բանից, թե շարքի մակարդակներն ինչպես են արտահայտում երևույթի վիճակը ժամանակի որոշակի պահին (ամսվա սկիզբ, տարեսկիզբ) կամ դրա մեծությունը որոշակի ժամանակահատվածներում` տարբերում են դինամիկայի պահային և միջակայքային շարքեր:
Մարդկային հասարակության զարգացման ընթացքում հողի նկատմամբ սեփականության տարբեր ձևերի առաջացմանը զուգընթաց անհրաժեշտություն է առաջացել պաշտպանել բոլոր սուբյեկտների իրավունքները: Հողի նկատմամբ իրավունքի գրանցման համակարգի ստեղծման հարցում շահագրգռված են առնվազն երկու հզոր ուժ: Առաջինն անհատն է (ընտանիքը), ով ցանկանում է, որպեսզի հանրորեն ճանաչվեն հողի նկատմամբ իր իրավունքները` ոտնձգությունները բացառելու նպատակով: Երկրորդը պետությունն է, որի նպատակն է նվազագույնի հասցնել հողային վեճերը, հաշվառել և գնահատել իր հողային ռեսուրսները` հարկման ու տնտեսության զարգացմանն ուղղված արդյունավետ միջոցառումների մշակման համար: