Թեմա - Գարնանային վարարումների առաջացման օդերևութաբանական պայմանները

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 3600 դրամ

Առարկա - Աշխարհագրություն

Էջեր - 18

Բովանդակություն
Ներածություն
1. ՀՀ տարածքի կլիմայի և ֆիզիկաաշխարհագրական պայմանների ընդհանուր բնութագիրը
2. Գարնանային վարարումների բնութագիրը
3. Գարնանային վարարումների առաջացման օդերևութաբանական պայմանները
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Հայկական ՍՍՀ ջրագրություն. ՀՍՍՀ ԳԱ հրատ., Եր., 1981,
2. ՀՀ ֆիզիկական աշխարհագրություն: Ակադեմիական հրատարակչություն, -ՀՀԱԳ. 1971թ.,
3. Նազարյան Խ.Ե., Լեռնային ռելիեֆը որպես ֆիզիկաաշխարհագրական առաջատար գործոն -Ե. 2006,
4. Ոսկանյան Ա.Ե., Սարգսյան Վ.Հ., Հիդրոլոգիա և հիդրոմետրիա. Եր., 1995, 359 էջ
5. Սուրենյան Գ,, ՀՀ եղանակակլիմայական պայմանները ձևավորող բարիկական դաշտերի սինօպտիկական վերլուծություն, Ատենախոսություն. Եր., 2010,
6. Սուրենյան Գ. Հ., Խոյեցյան Ա. Վ.. Հորդառատ տեղումների առաջացման աէրոսինօպտիկական վերլուծությունը և կանխատեսման հնարավորությունները ՀՀ-ում. ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 2008, #2, էջ
7. Օհանյան Կ.Օ. Հայկական ՍՍՀ տարածքը, տարածքի ֆիզիկա-աշխարհագրական շրջանացումը,-Ե., 1998
8. Богословский Б.Б. "Общая гидрология" Л, 1984г., 422с
9. Давыдов А.К. и др. Общая гидрология М. 1973, 456 с
10. Миxаилов В.Н., Добровольский А.Д., Общая Гидрология, М. 1991

Հատված

Հայաստանում տարեկան գոյացող մոտ 7 մլն խմ ջրի շուրջ 60 տոկոսը հոսում է գարնանային ամիսներին։
Կախված բնակլիմայական պայմաններից` գարնանային վարարումները տեւում են միջինը 90 օր, երբեմն այդ գործընթացը ձգվում է մինչեւ 120-150 օր, իսկ ամենակարճը` 30-60 օր։ Այս եղանակին վարարումները դիտարկվում են հիմնականում մարտ-հունիս ամիսներին։ Հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների համաձայն ` այս տարի գարնանային վարարումները կսկսվեն ապրիլի կեսերից։
Գետավարարումը գետի ջրային ռեժիմի փուլ, որը տվյալ կլիմայական պայմաններում կրկնվում է ամեն տարի միեւնույն ժամանակ, առաջանում է ձնհալքի կամ ձյան ու սառցադաշտի համատեղ հալման հետեւանքով եւ բնութագրվում է առավելագույն ջրայնությամբ, հորդացած եւ տեւական ջրի մակարդակի բարձրացմամբ, տվյալ գետի բացարձակ առավելագույն ելքի 90 տոկոսից ավելիի դեպքում` աղետալի։
Հայաստանի հանրապետությունը ունի մերձարևադարձային զոնային հատուկ, արևոտ, չոր ցամաքային կլիմա, որը, սակայն, լեռնային ռելիեֆի պայմաններում զգալի փոխվում է: Արևոտությունը հետևանք է երկրի հարավային դիրքի և կլիմայական այդ զոնային հատուկ մթնոլորտային շրջանառության, որը պայմանավորվում է պարզ եղանակների գերակշռությունը:
Կլիմայի արևոտությունը բնորոշող կարևոր ցուցանիշներից է արևափայլքի տևողությունը: Լեռնային երկրներում արևափայլքի տևողությունը կախված է վայրի բարձրությունից և ռելիեֆի բնույթից:
Գարնանային վարարումների բնույթը, առավելագույն ծախսերի մեծությունը և ջրի մակարդակը սահմանվում է հետևյալ հիմնական գործոններով.
1, ջրի պաշարի կուտակումը ձնածածկույթում ձնհալքի սկզբին
2. ձնհալքի ինտենսիվությունը
3. Աշնանային խոնավության պաշաները և հողի սառեցվածության խորությունը
4. Տեղումները վարարման անկման ժամանակ:
Երբ ցուրտ ճակատը ՀՀ տարածքով անցնում է տարվա ցուրտ ժամանակահատվածում (նոյեմբեր-մարտ), որը հիմնականում լինում է առաջին կարգի, ԲՏ850մբ մակերևույթում նրա առաջնային և թիկունքային մասում ջերմաստիճանային տարբերությունները հասնում են 8-100C և ավելին, ճնշման աճը ճակատի թիկունքում կազմում է 1-2մբ/3ժ, ԲՏ500մբ մակերևույթում նրան համապատասխանում է խորը լաժբինայի առաջնային մաս, ՀՏ500/1000ՄԲ մակերևույթում իզոհիպսերի նկատելի խտացմամբ բարձր ճակատային գոտի, կարելի է սպասել`
ուժեղ ձյուն և բուք
ուժեղ անձրևներ
Երբ ճակատի վրա առաջանում են ալիքային բարձրացումներ և խորանում է ցիկլոն, դիտվում են երկարատև առատ տեղումներ:
Կանխատեսումների կազմման ժամանակ հանրապետության գետավազանների մեծ մասում կուտակվել էր ձյան զգալի պաշար և կանխատեսված էր, որ ապրիլին տեղումները սպասվում են նորմայից բարձր, սակայն ապրիլ ամսին հանրապետության տարածքը մշտապես գտնվել է արևադարձային տաք օդային զանգվածների ազդեցության գոտում, որոնք հիմնականում ապահովել են բարձր ջերմային ֆոն և առավելապես առանց տեղումների եղանակ (տեղումների քանակը կազմել է նորմայի 10-50%), որով էլ պայմանավորված ձնհալքը տեղի ունեցավ աստիճանաբար և հալոցքային ջրերի մեծ մասը ներծծվեց հողի կողմից’ առանց զգալի հոսք առաջացնելու: Առանձին օրերին դիտվել են ներզանգվածային ամպրոպների զարգացումներ, որոնց ընդգրկման շրջանները եղել են շատ լոկալ և հոսքի ձևավորման վրա էական ազդեցություն չեն ունեցել:

Պատվիրել այս աշխատանքը