Թեմա - Աշխարհագրական թաղանթի ձևավորման գործոնները

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 4800 դրամ

Առարկա - Աշխարհագրություն

Էջեր - 24

Բովանդակություն
Ներածություն
1. Աշխարհագրական թաղանթի ձևավորման տիեզերական գործոններ
1.1. Գալակտիկաներ
1.2. Աստղեր
1.3. Արեգակնային համակարգ
Գլուխ 2. Մոլորակային գործոններ.
2.1. Երկրագնդի ուղեծրային շարժում
2.2. Երկրագնդի առանցքային պտույտ
2.3. Երկրագնդի ձևը և չափսերը
2.4. Երկրագնդի ներքին կառուցվածքը
Գլուխ 3. Գեոֆիզիկական դաշտեր
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Савцова Т.М.. Общее землеведение. М., 2003
2. Бобков А.А., Селивёрстов Ю.П. Землеведение. Учебник для вузов. М., Академ. Проект, 2006.– 537 с.
3. Власова Т.В. и др. Физическая география материков и океанов: Учеб. пособие. М.: Академия, 2005.
4. Залогин Б. С. Мировой океан / Б.С. Залогин, К.С. Кузьминская. - М.: Академия, 2001.– 330с.
5. Раковская Э.М., Давыдова М.И. Физическая география России: Учебник для студентов высших учебных заведений: В 2 ч. – М.: Гуманит. изд. центр ВЛАДОС, 2001

Հատված

Աշխարհագրական թաղանթ տերմինը գիտության մեջ մտցրել է ակադեմիկոս Ա. Ա. Գրիգորևը 1932 թվականին։ Աշխարհագրական թաղանթն ընդգրկում է մթնոլորտի ներքին շերտը մինչև օզոնի էկրան, ջրոլորտն ամբողջությամբ և քարոլորտի վերին շերտը, մինչև ուր մարդը ծավալում է իր աշխատանքային գործունեությունը։ Այս սահմաններում աշխարհագրական թաղանթը համընկնում է կենսոլորտին։ Սակայն աշխարհագրական թաղանթն ավելի լայն հասկացությություն է այն իմաստով, որ պարունակում է ոչ միայն կենսոլորտը, այլ նույն ծավալում պարունակվող ոչ օրգանական ոլորտը։
Աշխարհագետի ուսումնասիրման անմիջական օբյեկտը աշխարհագրական թաղանթն է։ Նրա կարևոր կառուցվածքային բաղադրիչներից են մայրցամաքները, օվկիանոսները, օդային օվկիանոսը՝ ստորին ոլորտը։ Ավելի խորը մասնատման դեպքում առանձնացվում են աշխարհագրական գոտիներ, զոնաներ, նրանց ենթակա այլ հորինվածքային միավորներ, մինչև լանդշաֆտ և լանդշաֆտի ձևաբանական մասեր։
Աշխարհագրական թաղանթը, որը ձևավորվել է մոլորակի վրա, տիեզերքի և Երկրի միջուկի կողմից մշտական ազդեցություն է ունենում: Ձևավորման գործոնները կարելի է բաժանել տիեզերականի և մոլորակայինի, որոշ գիտնականներ առանձնացնում են նաև գեոֆիզիկական դաշտերի ազդեցությունը: Տիեզերական գործոններին դասում են. գալակտիկաների շարժումը, աստղերի և Արևի չառագայթումը, մոլորակների և արբանյակների փոխազդեցությունը, ոչ մեծ մարմինների` աստերոիդների, երկրաքարերի, գիսաստղերի փոխազդեցությունը;
Տիեզերքում գալակտիկաները բաշխված են անհավասարաչափ. Մի տիրությում կարելի է հանդիպելի իրար մոտ գտնվող գալակտիկաների մի ամբողջ խումբ, իսկ մեկ այլ տիրույթում կարելի է ընդհանրապես չհայտնաբերել (այսպես կոչված Void` դատարկություն), անգամ ամենափոքր գալակտիկաներից։ Տիեզերքի տեսանելի տիրույթում գտվող գալակտիկաների հստակ թիվը դեռևս անհայտ է, սակայն գնահատվում է, որ այն պետք է լինի հարյուր միլիարդի կարգի։
Աստղերի աշխարհը շատ բազմազան է, և մենք նրա մասին դեռ քիչ բան գիտենք:
Տեսողական կրկնակի աստղեր. Այսպիսի աստղազույգի բաղադրիչները կարելի է անմիջականորեն դիտել աստղադիտակով կամ դրանցով ստացված լուսանկարների վրա։ Կրկնակի աստղերից մեկը, որը կարելի է տեսնել անզեն աչքով, Մեծ Արջի համաստեղության շերեփի ծայրից հաշված երկրորդ աստղն է՝ Միցարը, որի կողքին նկատվում է 4m աստղային մեծության երկրորդ աստղը՝ Ալկորը։ Հայտնի են 70000-ից ավելի տեսողական-կրկնակի աստղեր։
Արեգակնային համակարգի կենտրոնական օբյեկտն Արեգակն է` G2V սպեկտրալ շարքի գլխավոր հաջորդականության աստղը, դեղին թզուկ։ Արեգակի մեջ է կենտրոնացած համակարգի զանգվածի գերակշռող մասը (մոտ 99,866 %)։ Այն իր ձգողականության շնորհիվ պահում է մոլորակները և այլ տիեզերական մարմիններ, որոնք պատկանում են Արեգակնային համակարգին։ Չորս ամենամեծ օբյեկտները` գազային հսկաները, զբաղեցնում են մնացած զանգվածի 99 % (ընդ որում, մեծ մասը բաժին է հասնում Յուպիտերին և Սատուրնին` մոտ 90 %)։
Երկիրը ճշգրիտ գնդաձև չէ։ Այն բևեռներում սեղմված է, իսկ հասարակածի մասում՝ ուռած այնպես, որ նրա շառավիղը բևեռներում 43 կմ-ով փոքր է հասարակածային շառավղից։ Հին հույն փիլիսոփա Պյութագորասը (մ.թ.ա. մոտ 570 - 500) կարծում էր, որ Երկիրը գնդաձև է։ Նա այդ գաղափարը հղացավ՝ դիտելով նավերի հայտնվելը հորիզոնում, նկատեց, որ սկզբից երևում են միայն նավի կայմերը, իսկ նավախելը երևում է, երբ նավն ավելի է մոտենում։
Աշխարհագրական թաղանթի բոլոր բաղադրիչները միևնույն արժեքն ու նշանակությունը չունեն։ Պարզվում է կան վայրեր, որտեղ հող չկա, ինչպես օրինակ Անտարկտիդայում կամ քարքարոտ անապատներում, նշանակում է առանց հողի էլ կարող է լանդշաֆտ ձևավորվել, տվյալ դեպքում հողը երկրորդական բաղադրիչ է։ Կան բաղադրիչներ, որոնք առաջնային են, մյուսները՝ երկրորդային...

Պատվիրել այս աշխատանքը