Թեմա - Աէրոլոգիական դիտարկումներ

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2400 դրամ

Առարկա - Աշխարհագրություն

Էջեր - 12

Բովանդակություն
Ներածություն
1. Աէրոլոգիական դիտարկումներ: Ռադիոզոնդ
2. Մթնոլորտի ըստ բարձրության շերտերի օդևերեվութաբանական էլեմենտների դիտարկումների կազմակերպման միջոցներն ու մեթոդները
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Ալեքսանդրյան Գ. Ա. Օդերևութաբանություն և կլիմայագիտություն, Երևան, 1980, 20 էջ
2. Хромов С. П., Петросянц М. А. Метеорология и климатология, 2006, 582 с.
3. X.П.Погосян. З.Л.Туркетти. Атмосфера Земли. М., 1970

Հատված

Մթնոլորտային ցածր, մինչև 30-35 կմ բարձրության շերտերը ուսումնասիրված են համեմատաբար ավելի լավ, որովհետև մինչև այդ բարձրություները երկար տարիների ընթացքում կատարվում են անմիջական, այսպես կոչված, աէրոլոգիական դիտարկումներ ու չափումներ:
Մթնոլորտի համեմատաբար ավելի բարձր շերտերի կազմության և բաղադրության մասին մինչև վերջին ժամանակները գաղափար էին կազմում միայն այդ շերտերում տեղի ունեցող երևույթների միջոցով:
Մթնոլորտի վերին շերտերի ուսումնասիրության համար մեծ նշանակություն են ստանում տեղի ունեցող ջերմային, էլեկտրական, օպտիկական, ինչպես նաև ալիքների տարածման երևույթները: Այսպես` մթնոլորտում տեղի ունեցող աղջաամուղջային երևույթները հնարավորություն են տալիս գաղափար կազմելու համապատասխան բարձրության շերտերի կազմության և ջերմաստիճանի մասին: Ձայնի ալիքների տարածման ուսումնասիրությունները օգնում են պատկերացում ստանալու օդի ջերմաստիճանի, խտության, ճնշման և քամու մասին մինչև 60 կմ բարձրության շերտերում:
Գունդ-զոնդը իրենից ներկայացնոմ էր ռետինե թաղանթ, լցված ջրածնով, որից կախվում էր ոչ մեծ և թեթև սարք՝ մետեորոգրաֆը: Այդ սարքը ավտոմատ ձևով գրանցում էր բարձրանալու ժամանակ օդի ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը: Այս տարրերի նշանակությունը գրանցվում էր ժապավենի վրա, դրված պտտվող թմբուկի վրա, անդադար կորերի տեսքով: Բաց թողնվող գունդ-զոնդը սովորաբար բարձրանում էր մինչև 15-16 կմ բարձրություն: Այստեղ ռետինե թաղանթը պայթում էր, իսկ մետեորոգրաֆտ օդապարիկով սահուն կերպով իջնում ներքև: Գտնված սարքը ուղարկվում էր հասցեով, նշված նրա վրա, համապատասխան դիտանոց: Այստեղ ըստ ժապավենի վրա եղած արձանագրոթյունների որոշվում է ճնշումը, ջերմաստիճանը և խոնավությունը բարձրությունից: Վերելքի բարձրությունը ժամանակի տարբեր պահերին և օդերևութաբանական տարրերի համապատասխան նշանները սահմանվում էին բարոմետրիկական բանաձևի միջոցով ըստ նախնական տվյալների և մետերոգրաֆի ժապավենի վրա եղած գրությունների:
Առաջին ռադիոզոնդերը, որոնք թողարկել էին 30-ական թվականների սկզբին, հազվադեպ էին բարձրանում 10-15կմ վերև: Այժմ միջին առավելագույն բարձրությունը տատանվում է 25-30կմ-ի սահմաններում, իսկ առանձին դեպքերում հասնում է 40-50կմ: Երկրորդ Միջազգային բևեռային տարվա ժամանակաշրջանում 1932-1933թթ. Մոլչանովի համակարգի ռադիոզոնդերով էին սարքավորված ոչ միայն խորհրդային օդերևութաբանական կայանները, այլ նաև արտասահմանյան: Ռադիոզոնդային դիտարկումներ էին տարվում Ֆրանց-Իոսիֆի Երկրում, Մատոչկինի գնդում և այլն: Ի դեպ, 1934 թվականից սկսվեց աէրոլոգիական կայանների ցանցի լայն զարգացումը, իսկ դրա հետ մեկտեղ օդերևութաբանական կայանների կազմակերպումը արևադարձային լայնությունների և բևեռային ավազանի դժվար հասանելի վայրերում:

Պատվիրել այս աշխատանքը