Թեմա - Էլեկտրական հաղորդալարեր և քուղեր

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 4600 դրամ

Առարկա - Ապրանքագիտություն

Էջեր - 23

Բովանդակություն
Ներածություն
1. Էլեկտրական հաղորդալարեր
2. Էլեկտրական քուղեր
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. "Конструкционные и электротехнические материалы", под ред. В.А.Филикова, 1990г.
2. "Электроматериаловедение", под ред. Н.Г.Дроздова и Н.В.Никулина, 1973г.
3. Белоруссов Н.И. Электрические кабели, провода ишнуры. М., Электроснабжение и КИПиА. 1988.

Հատված

Էլեկտրական հոսանքն անհրաժեշտ է ամենուրեք՝ գործարանում և անասնապահական ֆերմայում, բնակարանում ու գնացքում, հեռախոսակայանում և այլուր: Ամեն քայլափոխի կարելի է տեսնել էլեկտրաշարժիչներ, էլեկտրասարքեր կամ պարզապես էլեկտրական լամպեր: Էլեկտրական էներգիայի աղբյուր են հանդիսանում էլեկտրակայաններում տեղադրված էներգատեղակայանքները՝ էլեկտրական հոսանքի գեներատորները կամ դինամոմեքենաները: Լինում են տարբեր գեներատորներ՝ և’ փոքր, որոնց էներգիան բավարարում է միայն 1 սենյակ լուսավորելու համար, և’ հսկա, որոնք կարող են էլեկտրաէներգիա տալ մեծ քաղաքին:
Բաց հոսանատար մասերը պետք է ունենան մեկուսացնող ծածկույթ: Տարբեր բևեռականության անշարժ ամրացված մեկուսացված հոսանատար մասերի, ինչպես նաև դրանց և բաց հաղորդիչ մասերի 9 միջև պետք է ապահովված լինեն հեռավորություններ՝ ոչ պակաս 20 մմ մեկուսացման մակերևույթով, և ոչ պակաս 12 մմ՝ օդով: Չմեկուսացված հոսանատար մասերից մինչև ցանկապատերը պետք է ապահովված լինեն հեռավորություններ՝ առնվազն 100 մմ ցանցավոր, և 40 մմ հոծ, հանովի ցանկապատերի դեպքում:
Չոր շենքերում տեղակայված պանելների, վահանների և պահարանների սահմաններում 660 Վ-ից ոչ ցածր աշխատանքային լարման համար հաշվարկված մեկուսացմամբ հաղորդալարերը կարող են անցկացվել մեկը մյուսին կիպ, քայքայումից պաշտպանված մետաղական մակերևույթներով:
Ըստ բնորոշ նախագծային փաստաթղթերի, բոլոր տեսակի մեկուսիչ կախոցները և ուղղաձիգ ձողային մեկուսիչները պետք է դիմակայեն էլեկտրական հզոր աղեղի ջերմային ազդեցությանը: Հզոր էլեկտրական աղեղով փորձարկման պահանջով պետք է դիմի գնորդը: Էլեկտրական հզոր աղեղի փորձերին առնչվող տեղեկատվությունը տրված է IEC 61467-ում:
Էլեկտրական հաղորդալարեր, մեկ կամ մի քանի մետաղալարերից կազմված մետաղական հաղորդիչներ։ Ծառայում են էլեկտրական էներգիայի, էլեկտրական ազդանշանների հաղորդման, ինչպես նաև էլեկտրական մեքենաների, տրանսֆորմատորների, էլեկտրակենցաղային և չափիչ սարքերի փաթույթների պատրաստման համար։ աղորդալարի կոնստրուկտիվ բնութագրերն են՝ հոսանքատար ջղերի քանակը, նրանց նյութը, կտրվածքի ձևը, յուրաքանչյուր ջղում մետաղալարերի քանակը, մեկուսացման տիպը, աշխատանքային լարումը, ջեռակայունությունը և այլն։ Հաղորդալարերը լինում են չմեկուսացված և մեկուսացված։ Չմեկուսացված հաղորդալարերը օգտագործում են էլեկտրահաղորդման օդային գծերում և էլեկտրական տրանսպորտի կոնտակտային ցանցերում։

Պատվիրել այս աշխատանքը