Թեմա - Ցամաքային ապահովագրություն

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2200 դրամ

Առարկա - Ապահովագրություն

Էջեր - 11

Բովանդակություն
Ներածություն
1. Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն
2. Երկաթուղային տրանսպորտի ապահովագրություն
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Կիրակոսյան Կ. «Ապահովագրական գործ», Երևան 2011,
2. Ճուղուրյան Ա., Աբգարյան Կ. «Ապահովագրական գործ», Երևան, 2007,
3. Абрамов В.Ю. Страхование: теория и практика. - М.: "Волтерс Клувер", 2005,
4. Сплетухов Ю. А., Дюжиков Е. Ф. "Страхование", М., "ИНФРА – М", 2002
5. Архипов А. П., Гомелля В. Б. "Основы страхового дела" М., "Маркет ДС" 2002
6. http://www.insurance.am/insurance/59-insurance-types/909-transporters-liability-insurance#.VHOXnYuUfqs
7. http://www.insurance.am/component/content/article/59-insurance-types/325-vehicle-insurance#.VHOVuIuUfqs

Հատված

Ցամաքային տրանսպորտի ապահովագրությունը հաղորդակցության ճանապարհների բոլոր տեսակներում ի հայտ եկող հնարավոր վտանգների ապահովագրության տարբերակների ամբողջությունն է: Տրանսպորտային ապահովագրության օբյեկտներ կարող են հանդիսանալ ինչպես տրանսպորտային միջոցները, այնպես էլ դրանցով փոխադրվող բեռները և ուղևորները: Տրանսպորտում գոյություն ունի նաև երրորդ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառած վնասի պատասխանատվության ապահովագրություն:
Ապահովագրության պրակտիկայում գոյություն ունի տրանսպորտային միջոցների ապահովագրության երեք տեսակ.
Տրանսպորտային միջոցների ապահովագրություն կորստից և վնասից(ԿԱՍԿՈ)
Տրանսպորտային միջոցների տերերի` երրորդ կողմի հանդեպ քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն.
Դժբախտ դեպքերից վարորդների և ուղևորների ապահովագրություն, որի դեքում կարող են ապահովագրվել ինչպես բոլոր նստատեղերը միասին, այնպես էլ առանձին նստատեղեր:
Երկաթուղային ապահովագրության ոլորտում ևս զարգանում է հաճախորդի համար հարմար համակցված ապահովագրությունը, որտեղ մեկ ապահովագրական վկայագրում ներառված են բազմաթիվ ռիսկեր և ապահովագրական ծառայությունների մեծածախ գնման հաշվին էականորեն իջեցված է ապահովագրավճարի չափը: Ապահովագրությունն ընդգրկում է այն փոխադրումները, որոնք իրականացվում են ինչպես ընդհանուր, այնպես էլ ոչ ընդհանուր օգտագործման երկաթգծային ճանապարհներով` հաշվի առնելով դրանց առանձնահատկությունը: Միաժամանակ հաշվի է առնվում նաև այն, որ երկաթուղային տրանսպորտում մի շարք ռիսկեր ծածկվում են տնտեսվարող սուբյեկտների պատասխանատվությամբ: Այսպես, ապահովագրման ենթակա չեն այն ռիսկերը, որոնք կապված են բեռնախցիկ տրամադրելու մասին բեռն ուղարկողի դիմումը չիրականացնելու հետ, քանի որ այդ ռիսկերը փակվում են երկաթգծի տուգանքներով:
Ցամաքային տրանսպորտի ապահովագրությունը տարբերվում է ԱՊՊԱ ապահովագրությունից: ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում հատուցվում են այն գույքային և անձնական վնասները, որոնք ապահովագրվածը պատճառել է երրորդ անձանց (քաղաքացիներ, այլ մեքենաներ, անշարժ և շարժական գույք) ավտոմեքենայի օգտագործման ընթացքում: Այս դեպքում ապահովագրական ընկերությունը հատուցում է տուժած անձին վնասողի փոխարեն, սակայն չի հատուցում վնասը հասցնողի վարած մեքենայի վնասը:

Պատվիրել այս աշխատանքը